Ե՛վ հաջողությունների, և՛ անհաջողությունների պատասխանատուն ես եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2024 | 18:51
ՍԱՏՄ-ը Բելառուսից ստացել է նամակը, վերահսկողություն կիրականացնի «Արարատի կոնյակի գործարան»-ում
28.03.2024 | 18:41
Պուտինը հայտարարել է՝ եթե F-16-ներն օգտագործվեն Մոսկվայի դեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ՌԴ-ի համար օրինական թիրախ կդառնան
28.03.2024 | 18:30
Առաջիկայում ԼՂ ի բնակիչների բնակարանային ծրագրի մասին մեր որոշումը կհայտնենք․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 18:24
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
28.03.2024 | 18:16
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
28.03.2024 | 18:09
Թուրքիան պատրաստվում է մեծացնել պայթուցիկների արտադրությունը՝ Ուկրաինային արկեր մատակարարելու համար․ Bloomberg
28.03.2024 | 18:00
Մարությանը կուսակցություն է հիմնում, Սարգսյանը՝ ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում մնալու վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 17:51
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
28.03.2024 | 17:42
Ուկրաինայում պատերազմը 537 երեխայի կյանք է խլել
28.03.2024 | 17:33
Լատվիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
28.03.2024 | 17:22
Ֆրանսիայում «Նելսոն» փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
28.03.2024 | 17:10
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
28.03.2024 | 16:37
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի
Բոլորը

Ցանկացած իրավիճակի պատասխանատուն երկրի իշխանությունն է և գործադիր իշխանության առաջին դեմքն է։ Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը վարչապետին մեղադրում է հետևյալի մեջ՝ պատերազմ, շրջափակված Արցախ, օկուպացված տարածքներ, զոհեր, մարտահրավերներ։
Փաշինյանն ընդգծեց, որ և՛ բարեփոխումների, և՛ ձախողումների պատասխանատուն ինքն է։

«Ես երբեք չեմ խուսափել քաղաքական պատասխանատվություն կրելուց ու այդ պատասխանատվության արտացոլում էր նաև այն, որ 2021թ․ ես հրաժարական տվեցի, որպեսզի տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրություններ»,-նշեց Փաշինյանը։

«Եթե մենք ուզում ենք խնդիրները լուծել, պետք խնդիրների ենթատեքստը հասկանալ:

2020-ի պատերազմին նախորդել է 2016-ի պատերազմը․․․ Մենք նաև այսօր ԼՂ հարցը և այս ամբողջ պատմությունը ավելի լավ հասկանալու անհրաժեշտություն ունենք: Ի վերջո պիտի արձանագրենք, որ այս պատմությունը ՀՀ պետականության մասին է, նրա մասին, թե ինչպես ենք ժամանակն օգտագործում մեր պետության ինստիտուցիոնալ կայացման համար»,-ասաց վարչապետը՝ հավելելով՝ ՀՀ պետական շահը պետք է դառնա մեր գործողությունների ելակետը։

Փաշինյանն ընդգծեց, որ բացառում է, որ որևէ մեկը իրեն ավելի խիստ մեղադրանքներ ներկայացնի, քան ինքն իրեն․ «Ասում են՝ Ղարաբաղի հարցը կարելի էր լուծել: Կարելի էր լուծել՝ լուծեիք, ո՞վ էր ձեզ խանգարում․․․»:

Մանրամասները՝ տեսանյութում։