Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութով. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայումս հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։