Եվս մեկ ադրբեջանցի «էկոակտիվիստ» զինվորական․ ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելի գրառումը

Լուրեր

19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
19.04.2024 | 20:16
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.04.2024 | 20:02
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
Բոլորը

Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր միկրոբլոգում հերթական անգամ անդրադարձել է Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստներին»։ Սնելը ներկայացրել է ևս մեկ զինվորականի, որը մասնակցում է միջանցքի արգելափակմանը՝ ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստ։

«Լաչինի միջանցքը փակած և 120 հազար հայի Լեռնային Ղարաբաղում թակարդը գցած ադրբեջանցի ևս մեկ «էկոակտիվիստ» ։
Ընթանում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակման 29-րդ օրը»,-գրել է լրագրողն իր միկրոբլոգում՝ կից ներկայացնելով Լաչինի միջանցքի փակման ակցիային մասնակցող երրիտասարդի լուսանկարը, որը մեկ այլ՝ ավելի վաղ արված լուսանկարում զինվորական համազգեստով է:


Ավելի վաղ ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիդ Իմանովն էլ հայտարարել էր, որ Բաքվի պետական համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է աչք փակել նրանց բացակայությունների վրա և բավարար գնահատականներ նշանակել, եթե երիտասարդները միանան Լաչինի միջանցքի ցույցերին։
Իրավապաշտպանը հավելել է, որ նման իրավիճակ է ադրբեջանական մի շարք այլ համալսարաններում:

Հիշեցնենք՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ից։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն, ովքեր իրենց անվանում են «անկախ բնապահպաններ», ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել՝ Արցախը կտրելով արտաքին աշխարհից ու հումանիտար ճգնաժամ հարուցելով։

Տաթև Ֆռանգյան