6 հոգու կյանք խլած վթարի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Լուրեր

29.03.2024 | 17:23
Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանի հետ խաղաղությունը մոտ է ավելի, քան երբևէ»
29.03.2024 | 17:21
Ուզում էի եկամտահարկով տուն գնել Ծաղկաձորում. դատավոր Հարությունյանը` իր Կոտայք տեղափոխվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:15
Էրդողանի՝ մայիսի 9-ին ԱՄՆ նախատեսված այցը հաստատվում է
29.03.2024 | 17:09
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի որպես ԲԴԽ անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:03
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
29.03.2024 | 16:52
«Վագներականները» Մալիում սպանում են քաղաքացիական անձանց․ Human Rights Watch
29.03.2024 | 16:50
ԱԺ-ում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները ու մարտահրավերները» թեմայով քննարկում կլինի
29.03.2024 | 16:41
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
29.03.2024 | 16:30
Արգելել Արցախի իշխանություններին զբաղվել արցախցիների հարցերով, ազգային դավաճանություն է․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:20
ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը»
29.03.2024 | 16:19
Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
29.03.2024 | 16:14
Եթե հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, դրա մեղավորները Երևանում չեն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:13
ԲԴԽ անդամը տեղեկություն չունի հրաժարական տված դատավորների նկատմամբ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:07
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման  ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
29.03.2024 | 16:00
Ալիևը սպառնալիքի տակ ստիպելու է ԼՂ ղեկավարներին ՀՀ-ի վրա բարդել մեղքը, «օկուպանտ» պիտակել, դա լրջագույն վտանգ է․ Արթուր Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023թ. հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած «Վազ 21703» մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։ Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները` ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ, մահացել են։

«Նշված ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Սկսվել է նախաքննություն»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: