Անպտղության հաղթահարման պետական ծրագիրը հասանելի կլինի բոլորին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
Բոլորը

Կառավարության որոշմամբ ընդլայվեց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

«Ծրագիրն ընդգրկում էր շահառուների համեմատաբար փոքր խումբ՝ առաջնահերթությունը տալով զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։ Այս նախագծով առաջարկում ենք, որ այսուհետ ծրագիրը բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունն ուղղված կլինի նաև անպտղության հաղթահարմանը։

«2021 թվականին լայնածավալ հետազոտություն է իրականացվել անպտղության ցուցանիշների վերաբերյալ։ Հուրախություն մեզ՝ ունենք առաջնային անպտղության ցուցանիշների բարելավում, ինչը կապված է թե՛  առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման, թե՛ առողջական գրագիտության, իրազեկվածության բարձրացման հետ։

Բայց ինչպես եվրոպական շատ երկրներում, Հայաստանում ևս երկրորդային անպտղության ցուցանիշների որոշակի աճ կա։ Նաև թիրախային կերպով այս խնդիրը ևս հասցցեագրելու համար նախագծով առաջարկել ենք նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող զույգերի համար, ովքեր ունենք մեկ բալիկ, հնարավորություն տալ նաև դառնալ այս ծրագրի  շահառու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ ևս երեխա ունենալ»,- նշեց Ավանեսյանը։

«Հետագայում անպտղության հաղթահարման պետական ծրագիրը հասանելի կլինի բոլորին»,- հավելեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև չամուսնացած կամ ամուսնալուծված կանանց նման հնարավորություն տալու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։