Արցախում պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին․ տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ

Լուրեր

29.03.2024 | 18:47
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
29.03.2024 | 18:39
Բաքուն հիասթափված է ԱՄՆ հայտարարություններից ու գործողություններից. Հաջիև
29.03.2024 | 18:30
A-politic Արայիկ Մանուչարյանի հետ․ ԱՆՈՆՍ
29.03.2024 | 18:20
Ռումինիայում ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերվել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ֆերմայում
29.03.2024 | 18:09
ԿԻն զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ապահավող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՔԱՎ-ը առաջարկներ է ներկայացրել
29.03.2024 | 18:04
ՌԴ ԱԳՆ-ն՝ 102-րդ բազայի դուրսբերման, Բաքուն՝ Հարությունյանի հարցազրույցը չհեռարձակելու մասին․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 18:00
Դատախազը պահանջում է 11 տարվա ազատազրկման դատապարտել Լևոն Երանոսյանին․ մեղադրական ճառը հրապարակվեց
29.03.2024 | 17:55
Այժմ ռեաբիլիտացիայի փուլում եմ. արդարացված դատավոր․ Բորիս Բախշիյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:49
Բռնել են տաջիկներին ու մահակներով ծեծել․ ՌԴ-ում Կենտրոնական Ասիայից միգրանտները պատմում են փողոցներում ձերբակալությունների և ստուգումների մասին
29.03.2024 | 17:40
Բոլոր տեղերում էլ կան. Չիչոյանը` «հուդաների և գործ տվողների» մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:30
Կուրսանտի դաժան սպանությունից 9 տարի անց․ տուժող կողմը պահանջում է ցմահ, պաշտպանական կողմը՝ արդարացման դատավճիռ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:23
Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանի հետ խաղաղությունը մոտ է ավելի, քան երբևէ»
29.03.2024 | 17:21
Ուզում էի եկամտահարկով տուն գնել Ծաղկաձորում. դատավոր Հարությունյանը` իր Կոտայք տեղափոխվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:15
Էրդողանի՝ մայիսի 9-ին ԱՄՆ նախատեսված այցը հաստատվում է
29.03.2024 | 17:09
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի որպես ԲԴԽ անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:

Ռուբեն Վարդանյանն ստեղծված իրավիճակում ընդգծել է նաև բնակչության հետ ուղիղ շփումների կարևորությունը և հանձնարարել Օպերատիվ շտապի մի խումբ անդամների, ԱԺ ժողովի պատգամավորների հետ, հանդիպումներ ունենալ շրջաններում և համայնքներում՝ բնակչությանը տեղեկացնելու համար իրավիճակի, Արցախի իշխանությունների և Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող քայլերի ու ձեռնարկվող միջոցառումների մասին: «Կարևոր է, որպեսզի բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: