Ադրբեջանից հայերի դեպորտացիան սկսվեց էկոլոգիական աղմուկի տակ․ 1988-ի կրկնությունն ենք տեսնում․ Հրանուշ Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վերջին շաբաթներին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջանի կողմից շրջափակումն ու քաղաքական ճնշումները ազգագրագետ Հրանուշ Խառատյանին հիշեցրել են 1990-ականները, երբ արցախյան շարժումը նոր էր սկսվում և արդեն ակնհայտ էր Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։

«Արցախի դեմ գործողություններում էկոլոգիական գիծ մտցնելը պատահական չէ։ 1988 թվականին Սումգայիթի ջարդերից հետո ծրագրված էր փախստական հայերի համար Շուշիի մոտ շենք սարքել։ 1988-ի ամռանից մինչև նոյեմբեր ադրբեջական մամուլը ակադեմիկոս Զիյա Բունիադովի գլխավորությամբ մի ահռելի ոռնոց էր բարձրացրել, թե դա էկոլոգիական աղետ է Շուշիի անտառների և թիթեռների համար, թե, իբր, ոչնչացնում են անտառները, ֆլորան և ֆաունան։ Այսինքն, նրա տրամաբանությամբ՝ ոչինչ էր, որ Սումգայիթի զոհերը կային արդեն։ Էկոլոգիական աղմուկի տակ սկսվեց հայերի դեպորտացիան։ Ի վերջո՝ դա դարձավ բնակչության փոխանակում»,- հիշեցնում է ազգագրագետը։

Երբ նա տեսել է Լաչինի միջանցքում էկոլոգիական պահանջներով հայտնված ադրբեջանցիների, 1988-ի իրադարձությունների հետ զուգահեռներն ակնհայտ են դարձել։

«Դուք չեք պատկերացնի՝ դա ինչ էր․ ամենօրյա ռեժիմով կուսակցական թերթերով պետական այդ քաղաքականությունն էր տարվում, թե, իբր, Շուշին փրկում են էկոլոգիական աղետից։ Միջազգային կառույցներ կան, ում համար պիտի կապ չունենա՝ այդ տարածքը քաղաքական ի՞նչ կարգավիճակ ունի, ո՞ւմ է պատկանում, մարդկանց կյանքի խնդիր է, և այդ իրավունքները պետք է պաշտպանվեն։ Կա և՛ Կարմիր խաչը, և՛ ՄԱԿ-ը՝ իր Սննդի համաշխարհային ծրագրով։ Երբ Սինջարի եզդիներին Իրաքի քրդերը կոտորում էին, անգամ ՀՀ-ի պառլամենտը միացավ բողոքող հանրությանը, և առաջարկեցին գոնե սննդային օգնություն տանել։ Եթե կոտորածի կանգնեցնելն այդքան դժվար է, գոնե սննդային օգնություն պիտի ցուցաբերվի»,- ասաց նա։

Հրանուշ Խառատյանը պնդում է, որ միջազգային նմանատիպ մեխանիզմները պետք է գործի դրվեն նաև Լեռնային Ղարաբաղի պարագայում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան