Զախարովան արձագանքել է Միութենական պետության մասին Արմեն Գրիգորյանի հայտարարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «շահարկում» է անվանել լուրերն այն մասին, թե Մոսկվան Հայաստանին ստիպում է միանալ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը։ Նա այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի նկատմամբ Միութենական պետությանը միանալու և իր վերահսկողությունից դուրս միջանցք տրամադրելու ճնշումներ կան։

Զախարովան նախ հետաքրքրվել է, թե ո՞ւմ են մարդիկ վկայակոչում, երբ այդպիսի հայտարություններ են անում, ի՞նչ փաստերի են վկայակոչում, և արդյո՞ք առհասարակ կան փաստեր։

«Ինչպե՞ս է տեղի ունեցել հարկադրանքը՝ ընկերական միջավայրո՞ւմ, կարմիր գինու բաժակի շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել հարկադրանքը։ Սա պետք է հասկանալ։ Պետք է գոնե ինչ-որ փաստեր լինեն։ Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում՝ փաստեր չներկայացնելով, բարի եղեք ամրագրեք ձեր ասածը փաստերով»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ նույնը կարելի է ասել նաև այն լուրերի մասին, թե Մոսկվան Երևանին պարտադրում է իր վերահսկողությունից դուրս միջանցքի տրամադրումը։ Այս լուրերը ևս Զախարովան «ֆեյք» է անվանել՝ նշելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը ենթադրում է երկրի ինքնիշխանություն այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իր տարածքով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան