Ո՞րն է Լաչինի միջանցքը բացելու ՌԴ-ի պլանը. սա հարց է, որի պատասխանին սպասում է հանրությունը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին, շեշտեց, որ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: 

«Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից 2-ը՝ Ադրբեջանը և Ռուսաստանը: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը: 

Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության հետ ոչ մի կապ չունեն: 

Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է: 

Եթե նույնիսկ հենվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելն Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է: 

Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գան ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանը, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ»,- ասաց Փաշինյանը: 

«Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը. Սրանք հարցեր են, որ ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ–ից, որը ՄԱԿ–ի ԱԽ անդամ է։ Եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ–ում, կարծում եմ` ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում, ու ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ․ «Սրան նախորդել են Փառուխի իրադարձությունները` 2022թ–ի մարտին և Խծաբերդի իրադարձությունները` 2020թ–ի դեկտեմբերին, որի հետևանքով ՀՀ շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված։ Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում` ԼՂ-ում»։
«Իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ–ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Պետք է անկեղծ ասեմ` Հայաստանը ԼՂ–ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը։ Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ–ի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է աշխատել ՌԴ և մյուս միջազգային գործընկերների հետ` իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։
Վարչապետը նշեց, որ պետք է վերահաստատի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու ՀՀ պատրաստակամությունն ու հաստատակամությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։