ՌԴ-ն պատրաստ է ԼՂ-ից հեռանալ․ ասել են Արցախի պաշտոնյաներին՝ չկա երաշխիք, որ 2025-ից հետո կմնան․ Դավիթ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լաչինի միջանցքի փակումը վկայում է, որ ՌԴ-ն այլևս չի կարողանում Արցախում իրագործել իր պանը։ Լավրովի պլանը մտել է փակուղի հենց ՌԴ-ի մեղքով։ ՌԴ-ն չի հաշվարկել իր ուժերը՝ մտել է պատերազմի մեջ Արևմուտքի դեմ, ինչը ռուսական իրական շահերի հետ որևէ եզր չունի։ Ես վստահ եմ՝ ՌԴ-ի իրական թշնամին Թուրքիան է, Արևմուտքը չէ։ Արևմտյան ոչ մի երկիր չի ցանկանում ՌԴ-ից տարածք վերցնել»,- Factor TV-ի հարցազրույցում ասում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։ Նա կասկած չունի, որ մի քանի տարուց ՀՀ-ն ստիպված է լինելու առերեսվել Արցախում անվտանգության վակուումի փաստի հետ, և հենց այսօրվանից է անհրաժեշտ պատրաստվել այդ օրվան․

«ՌԴ-ն այսօր այն վիճակում է, երբ ինքը հեգեմոն չէ, Թուրքիան է աստիճանաբար ռեգիոնում դառնում հեգեմոն։ ՌԴ-ն է Թուրքիային 44-օրյա պատերազմի ժամանակ բերել այս ռեգիոն։ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերություններում երկրորդ դերում է ռուսական կողմը»։

Չկարողանալով ապահովել անվտանգություն ո՛չ Արցախում, ո՛չ ՀՀ-ի տարածքի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ՝ ՌԴ-ն կանաչ լույս վառո՞ւմ է հայկական կողմի առաջ, որ կարևոր խնդիրներ լուծի՝ Արցախում հերթական ցեղասպանություն թույլ չտա, և երկրորդ՝ ՀՀ-ն կարողանա կառուցել անվտանգային սուվերեն համակարգ, որը կբավարարի հայկական անվտանգային կարիքները։ Դավիթ Ստեփանյանը պատասխանում է․
«Կանաչ լույս է տալիս այն առումով, որ ՌԴ-ն, մեծ հաշվով, պատրաստ է 2025 թվականին հեռանալ Արցախից։ Ես այդպես եմ տեսնում իրավիճակը։ ՌԴ-ն վստահ չէ իր ուժերին, և չկա որևէ հանգամանք, որը թույլ կտա նրան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ Բաքուն չպահանջի 2025-ին զորքերը դուրս գան Արցախից։ Պատային իրավիճակ է լինելու, և ես ինչքան գիտեմ՝ ռուսներն արդեն արցախցիներին ասել են, որ որևէ վստահություն չկա, որ 2025-ից հետո շարունակելու են մնալ Արցախում։ ՀՀ-ն պետք է հասկանա՝ ինչ է անում այս իրավիճակում»,- հարց բարձրացրեց փորձագետը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն պիտի աշխարհի աչքին երևալ իբրևէ ՌԴ-ի արբանյակ պետություն, և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս գործընկերների հետ հարաբերություններում օգնություն խնդրողի դերից անցում կատարի գործընկերոջ կարգավիճակին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան