Երևանում և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում քաղաքաշինական որևէ գործունեություն իրականացնելիս հարկ է համաձայնեցնել Մշակույթի նախարարության լիազոր մարմնի հետ. հայտարարություն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ Երևան քաղաքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում և պահպանական գոտիների համակարգում որևէ քաղաքաշինական գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս, անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության  կողմից լիազորված մարմնի հետ, դիմելով նաև Երևանի քաղաքապետարան:  

Նախարարությունը, հիշեցնելով, որ ոլորտը կարգավորվումէ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի 

Հանրա­պետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ, հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի և որոշման սահմանած կարգի խստագույնս  պահպանմանը՝նույնը 

պահանջելով պատկան մարմիններից, կազմակերպություններիցև անհատներից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: 
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ համաձայն նշված օրենքի՝ 
Հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ (հոդված 16), 
Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ (հոդված 19), 
Հուշարձանների քանդումն արգելվում է: 
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ: 
…Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ(հոդված 21): 
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա, 
Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ(հոդված 22), 
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ 
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 30): 
Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և օգտագործման հետ կապված քաղաքաշինական խնդիրները լուծելու նպատակով, 2010-ից գործող«Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման հուշարձանների պահպանական գոտիների նախագիծ»-ը սահմանում է դրանց ռեժիմները (պայմանակարգը), ներառելով հուշարձանների հետ կապված այլ տվյալներ:       

   
ՀՀ մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշումը ընդգրկում է 976 հուշարձան, այդ թվում.   

Հնագույն ժամանակաշրջանից մեզ հասած հնագույն բնակատեղիներ, ամրոցներ, դամբարաններ, պաշտամունքային և աշխարհիկ կառույցներ, գերեզմաններ և Հայաստանի այլ տարածքներից բերված հուշարձաններ:
Միջնադարից` կամուրջներ, եկեղեցիներ, խաչքարեր, իսկ իրանական տիրապետման շրջանից (XVIIդ.)` մզկիթներ, ժողովրդական տներ, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերը, Շահար ու Դամիր Բուլաղ թաղամասերի մնացորդները: 

Ռուսական տիրապետման շրջանից` փողոցների և թաղամասերի ամբողջական ու առանձին հատվածներ, եկեղեցիներ, արտադրական, հասարակական և բնակելի շենքեր: 
Թամանյանի օրերից` Երևանի գլխավոր հատակագծով իրականացված քաղաքաշինական համակարգը, բնակելի և հասարակական համալիրներ, արդյունաբերական, արտադրական և ինժեներական կառույցներ, զբոսայգիներ, պուրակներ և մոնումենտալ արվեստի նմուշներ: 

Ետթամանյանական և նորագույն շրջանից` առանձին հասարակական կառույցներ և մոնումենտալ արվեստի հուշարձաններ: 
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը շահագրգիռ  անձանց, մարմիններին առաջարկում է պատկան օրենքին ևորոշմանը մանրամասնորեն ծանոթանալով՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ, 

ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ՝ մեր հնամյա ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ միջավայրի, մեր ժառանգության հանդեպ դրսևորել ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ և ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արժանի գիտակցություն, ընդառաջել և օգնել նախարարությանն իր իրավասությունների և պարտականությունների լիազոր իրականացման պատվավոր գործում: 
  

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ