Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը

Լուրեր

24.04.2024 | 20:48
Որքա՞ն է կազմում ցեղասպանության ընթացքում հայերին հասցված տնտեսական վնասը
24.04.2024 | 20:34
Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր են ստորագրել
24.04.2024 | 20:20
Միլանը գլխավոր մարզչի պաշտոնի համար նոր թեկնածու ունի
24.04.2024 | 20:06
Ադրբեջանը մեզ տարածքներ պետք է վերադարձնի․ Ռուբեն Գալչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:00
Պատերազմն է սահմանազատման այլընտրանքը․ Ադրբեջանը հարձակման է պատրաստվել՝ Տավուշից բացի, նաև այլ տեղերում․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:43
Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 19:29
Նոր երկրներ կմիանան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների խմբին․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:15
Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ Կիպրոսի ԱԳՆ
24.04.2024 | 19:00
Արցախում տեղի ունեցածը ցեղասպանական գործողություններ էին. ՌԴ խաղաղապահների ներկայությունը միմիայն խրախուսել է Ադրբեջանի գործողությունները. Հայկ Դեմոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 18:47
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 18:42
Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
24.04.2024 | 18:32
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 18:31
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
24.04.2024 | 18:20
Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետ
24.04.2024 | 18:09
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 23-ին Երեւանում ողջույնի խոսքով է հանդես եկել «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հակոբ Արշակյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրել է ոլորտի վերջին զարգացումները, պետական քաղաքականությունը գիտության, ռազմարդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Ինժեներական շաբաթը բարձր տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի ամենասպասված իրադարձություններից է: Հույս ունեմ, որ կկարողանանք այն իսկապես վերածել տարածաշրջանային մասշտաբի կարեւորության միջոցառման:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի, ինչպես նաեւ նախորդ տարի, աճի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացված տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ՝ հանդիսանալով աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երեք երկրներից մեկը, եւ այստեղ շատ մեծ է բարձր տեխնոլոգիական ընկերությունների դերը:

2022 թ., ըստ կանխատեսումների, ոլորտի շրջանառությունը շուրջ 60 տոկոս աճ է արձանագրելու՝ հասնելով շուրջ 430 մլրդ դրամի, իսկ համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունը կկազմի շուրջ 5 տոկոս:

Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ֆինանսավորմանը. այստեղ եւս ունենք տպավորիչ աճ: Գիտության ֆինանսավորումը 80 եւ ավելի տոկոսով ավելացել է 2022 թ., իսկ 2023 թ. համար աճը շարունակվում է: Մենք ակնկալում ենք, որ գիտության զարգացման առումով կունենանք տպավորիչ նվաճումներ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա նշել է, որ պաշտպանական արդյունաբերության մասով նույնպես հիմնարար փոփոխություններ կան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մշակումներից դեպի սերիական արտադրության անցնելու իրողությանը, ինչպես նաեւ 2022 թ. պաշտպանական արդյունաբերության ընկերություններին իջեցված պետական պատվերների աննախադեպ ծավալներին:
Անդրադառնալով Հայաստանի՝ առկա գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ մարտահրավերներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է կրթություն-գիտություն-արդյունաբերություն ինստիտուցիոնալ կապն ապահովելու անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այս միջոցառումը յուրահատուկ հարթակ է ոլորտի ներկայացուցիչների եւ ոլորտով հետաքրքրվողների համար: Սա լավ հնարավորություն է՝ բացահայտելու միջազգային միտումները եւ փորձեր ձեռնարկելու՝ այդ միտումները Հայաստանում տեղայնացնելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 24-ին «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման իրադարձությունները կշարունակվեն Ինժեներական քաղաքում, իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: