Լաչինի միջանցքը վայրկյան առաջ պիտի բացվի, բայց դա չի նշանակում՝ մնացած աշխատանքները պիտի չանենք. նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 18:36
Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
25.04.2024 | 18:24
Անկարան բողոք է հայտնել է Չիլիի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ
25.04.2024 | 18:20
Մոսկվան՝ ԵՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության, Amnesty International-ը՝ Բաքվի ռազմական հանցագործությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 18:18
Ցանկացած միջադեպ պետք է պատշաճ քննության ենթարկվի․ Վարդանյանը՝ ոստիկանության գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:09
«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն
25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
25.04.2024 | 17:49
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը
25.04.2024 | 17:40
Հոգևորականն անիծում էր իշխանություններին Ծիծեռնակաբերդում․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:31
Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին
25.04.2024 | 17:29
Ատելության խոսքը Հայաստանում կրում է համակարգված բնույթ․ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:21
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
25.04.2024 | 17:12
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել
25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
Բոլորը

Այսօր Գյումրու «Մուշ-2» թաղամասում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը, մարզային ու քաղաքային իշխանության ղեկավարները։ Տարիներ շարունակ տնակներում բնակվող 36 ընտանիքներ այսօր տոնեցին իրենց բնակարանամուտը։ Նրանցից 2-ը 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներ են։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թե՛ իր ելույթում և՛ թե լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․
«Մենք պարտավորություն ունենք երկրաշարժի գոտի հասկացությունը մեր մտածողությունից ընդհանրապես վերացնելու, կարծում եմ՝ դա հաջողվում է։ Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել, ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքը մի օր առաջ, մի ժամ առաջ, մի վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում՝ մենք մնացած աշխատանքները չպիտի անենք։

Մնացածներն էլ պետք է անենք․ կյանքն այդպես է՝ եթե չես անում, Լաչինի հարցն էլ չես կարող լուծել։ Եվ խնդրում եմ բոլորին՝ մեր առօրյա կյանքում այն խնդիրները, որոնք ունենք, անենք։ Տնտեսական հաջողությունների մասին եմ ես խոսում, պատահական չեմ խոսում։ Եթե չունենանք տնտեսական հաջողություններ, մենք ոչ մի խնդիր էլ չենք լուծի, այս շենքն էլ չէր լինի»։

Ըստ Խաչատուրյանի՝ պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում և հակառակորդ կամ հարևան երկիրը, որը չի ցանկանում մեզ հետ խաղաղ ապրել, ստիպված է լինելու դա անել։

«Իրենք չեն ուզում թույլ տալ, որ տնտեսական հաջողությունները շարունակական լինեն, բայց մենք պիտի կարողանանք ապահովել»,- ասաց նախագահը։

Նախագահը ելույթում շեշտեց այն միտքը, որ թեև Լաչինի միջանցքը փակ է, սակայն իրենք որոշել են չհետաձգել բնակարանամուտը, որովհետև այն ևս կարևոր է։

«Այնպես եղավ, որ այսօրվա գեղեցիկ միջոցառումը համընկավ մեր հերթական խնդիրների հետ, բայց մենք որոշեցինք չհետաձգել։ Շատերին կթվա՝ մենք խնդիրներ ունենք, ինչո՞ւ այդ խնդիրներով չենք զբաղվում, բայց գիտե՞ք ինչ կա, եթե սկսենք միայն խնդիրներին անդրադառնալ առաջնահերթություն դնելով, որն է առաջնային, այդպես էլ չենք կարողանա անել։

1988 թվականի երկրաշարժից հետո մեզ համար առաջնայինը եղել է երկրաշարժի հետևանքները վերացնելը, և ,տեսնում եք, տասնամյակներ են անցել, բայց, ցավոք սրտի, մինչև վերջ չենք կարող վերացնել։ Բայց համոզված եմ, դրա վերջը եկել է, դուք այդ միջավայրում եք ապրում և տեսնում եք, որ պետությունն ամեն ինչ անում է, որ մենք երկրաշարժի հետևանքները չզգանք։ Եվ այն մարդիկ, որոնք տուժել են երկրաշարժից վերջապես կարողանան ստանալ արժանին, այն կորուստները վերականգնեն, որոնք կորցրել են։ Եվ այսօրվա բնակարանամուտը հենց դրան է նվիրված։

Այն մի քիչ յուրահատուկ է, յուրահատուկ է նրանով, որ մարդիկ հենց մտնեն իրենց բնականարան, ամեն ինչ կունենան։

Երբ քննարկում է եղել «Հայաստան» հիմնադրամում, այդպես էլ որոշում է կայացվել։ Գիտեք ինչ, եթե մարդիկ բնակարան ստանան՝ դատարկ պատերով, հետո ինչ են անելու, հետո պետք է դիմեն տեղական իշխանություններին, բարեգործներին, որ այնպիսի վիճակում ենք գտնվում, որ նորից պետք է մեզ օգնություն։ Կարծում եմ՝ ճիշտ նախաձեռնություն է, մարդիկ մտնեն տուն և ապրեն այդ տանը»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։

Արմիկ Մովսիսյան