ՌԴ-ն թող Բաքվից նեղվի՝ ոնց են նվաստացնում ձեր խաղաղապահին․ չի՞ վիրավորվում ձեր ինքնասիրությունը, ՀՀ-ից եք նեղացել․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել Երևանի որոշման կապակցությամբ՝ չմասնակցել այս տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանեց, որ ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը հիմա Լաչինի միջանցքի վերագործարկումն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով՝ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Ադրբեջանին փոխանցել է իր առաջարկները խաղաղության պայմանագրի հարցով։

Factor TV-ի հարցազրույցում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ գուցե պատահական չէ՞ր Մոսկվայի հանդիպմանն ընդառաջ շրջափակման ենթարկել Արցախը, որ ՀՀ-ի հետ սակարկման դաշտ ստեղծվի ԱԳ նախարարների հանդիպմանը և փորձ արվի թուլացնել Երևանի դիրքերը։

«Ես կարծում եմ, որ եթե այս պահին օրակարգի հարցը դա չէր՝ Լաչինի միջանցքի բացումը, այլ պետք էր գնալ ինչ-որ խաղաղության պայմանագրի տեքստ քննարկել, ապա ճիշտ որոշում էր չգնալը։ Այսօր թեժ հումանիտար օրակարգային հարց կա, և նորմալ է հետաձգելու այս պատճառաբանությունը»,- ասաց նա։

Տաթևիկ Հայրապետյանը, սակայն, չի բացառում, որ ՌԴ-ում մոտ օրերս ԱՊՀ միջացառման շրջանակում ենթադրաբար տեղի ունենալիք եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձի մտնել իր հեղինակության դերի մեջ և փորձի լուծել միջանցքի հարցը։ Բայց Հայրապետյանը մեծ ակնկալիք ունի նաև Արևմուտքից․ «Այսօր կան պետություններ, այդ թվում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, որոնք կարող են հարց լուծել, Ադրբեջանի նկատմամբ լծակներ ունեն՝ հումանիտար ճգնաժամը բացառելու առումով։ Ես կոչ կանեմ օգտագործել այդ լծակները․ խոսքը 120 հազար մարդու մասին է»։

ՌԴ-ի պարտավորությունների մասով Տաթևիկ Հայրապետյանի մոտեցումը հստակ է․ եթե այդ պետությունն է ստանձնում անվտանգության երաշխավորի դերը, ուրեմն՝ պարտավոր է կատարել դրանք։

«Եթե չեն կարողանում իրենք, թերանում են, գոնե ազնվություն ունենան ասելու, որ ի վիճակի չեն, որ հասկանանք՝ ինչ այլընտրանքային ուղիներ ենք գտնում։ Եթե ՌԴ-ն նեղվում է իր խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքից, որ առկա է ՀՀ-ում, թող մի քիչ էլ Բաքվից նեղվեն։ Իրենց ինքնասիրությունը չի՞ վիրավորվում նվաստացումից»,- հարց բարձրացրեց ադրբեջանագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան