Ադրբեջանի վրա, քաղաքական առումով, ճնշում կարող է գործադրել ԵՄ նախարարների կոմիտեն․ Եղիշե Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական դատարան դիմել էինք դեռևս դեկտեմբերի 15-ին, դրանից հետո Եվրոպական դատարանին երևի ամենօրյա ռեժիմով նոր թարմացումներ էինք տրամադրում, տեղեկատվություն, որը վերաբերում էր հենց Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին ու զարգացումներին, քանի որ հասկանալի պատճառներով իրավիճակն անընդհատ փոփոխվում էր: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով նախօրեին ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, որով ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

«Մեր դիմումի մեջ շեշտադրումներ արվել էին հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև անօթևան մնացած և կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների տրամաբանության տակ: Երկրորդ հոդվածը կյանքի իրավունքն է, երրորդ հոդվածը դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքի նորմն է:

ՄԻԵԴ-ը հրատապ միջանկյալ միջոցները կիրառում է հստակ շրջանակներում: Բնականաբար, ՄԻԵԴ-ը այս իրավիճակը պետք է կապի այդ երկու իրավունքների հետ, բացառիկ դեպքերում նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին կարող է խոսք լինել, որը 8-րդ հոդվածն է: Դատարանը պետք է այդ կապը տեսնի, որ իրավիճակն այնպիսին է, որ շարունակվելը կարող է անդառնալի վնաս հասցնի այս երկու հոդվածներով պաշտպանվող արժեքներին․․․

ՄԻԵԴ-ը երեկ՝ երեկոյան, ծանուցեց մեզ իր կայացրած որոշման մասին: ՄԻԵԴ-ը նախևառաջ հղում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հյտարարությանը, որով Ադրբեջանը ստանձնել էր պարտավորություն երաշխավորել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անվտանգ տեղափոխումը:

Դատարանի որոշման եզրափակիչ մասում ձևակերպված է, որ պետք է ապահովել «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Դրա վերաբերյալ Ադրբեջանը պետք է դատարանին ծանուցի իր ձեռնարկած միջոցառումների մասին: Նաև դատարանը մի կարևոր դիտարկում էլ արեց՝ տվեց առաջնություն մեր ներկայացրած գանգատին»,- նշեց Կիրակոսյանը:

Նրա գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ը փաստացի բավարարել է Հայաստանի խնդրանքը. «Մեր ակնկալիքները դատարանից շատ բարձր չէին, որովհետև գիտենք, որ դատարանն ունի հստակ շրջանակներ իրավական տեսանկյունից այսպիսի միջոցներ կիրառելիս: Երկրորդը, նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց Դատարանը սովորաբար խուսափում է»։
«Եթե իրավիճակը չհագուցալուծվի, մենք շարունակելու ենք ներկայացնել լրացուցիչ փաստարկներ, ապացույցներ, որպեսզի հետագա ընթացքը կարողանանք ապահովել»-ընդգծեց Կիրակոսյանը։

Պատասխանելով հարցին, որ եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, ապա ինչ գործիքակազմեր կարող են կիրառվել, Կիրակոսյանը նշեց․ «Ադրբեջանի կողմից քայլեր չենք էլ ակնկալում: Ցավոք, գործիքակազմն ունի սահմանափակումներ: Ֆորմալ առումով Եվրոպայի կոնվենցիայի շրջանակներում հետևյալ քայլերի հնարավորություն կա:

Նախ՝ գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին Դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև Դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը:

Բնականաբար, այստեղ ևս ընթացակարգեր կան, ընդհուպ մինչև Եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում, ԵԽ անդամության զրկման հարց, բայց դրան հասնելու համար համար շատ երկար ճանապարհ դեռ կա»,- ասաց Կիրակոսյանը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի կարծիքով՝ Եվրոպական դատարանի որոշումը ճիշտ է և առնվազն օբյեկտիվ իրականությունը արտացոլում է, որը կարող է օգտագործվել քաղաքական և դիվանագիտական հարթակներում:

«Սա պետք է օգտագործվի քաղաքական առումով, որովհետև այս որոշման ազդեցությունը կախված է նաև մեր դիվանագիտական և քաղաքական աշխատանքից»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։