Նիկոլայ ցարը ընտանիքի մինուճար տղային բանակ չի տարել. ինչ հիմքով է ծառայությունից ազատվել Վարդան Ղուկասյանի որդին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ 34-ամյա Սպարտակ Ղուկասյանը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է 18 տարեկանում ամուսնանալու և երեխաներ ունենալու պատճառով: Այս մասին Factor.am-ին հայտնեց Վարդան Ղուկասյանը:

«Ինքը սպորտսմեն է եղել, այդ ժամանակահատվածում ոտքերի լուրջ կոտրվածք է ստացել, բժշկական հետազոտություններից հետո երկու տարի հետաձգվել է ծառայությունը, իսկ էդ ընթացքում, այսինքն՝ 18 տարեկանում ամուսնացել է, ապա երեխաներ  ունեցել»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Ղուկասյանը:

Նշենք, որ համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ստանում է 18 տարին լրացած այն զորակոչիկը, որն ունի 2 և ավելի երեխա, կամ նրա կինը  2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղի է: Տարկետման իրավունքը տրվում է մինչև զորակոչիկի 27 տարեկան դառնալը, որից հետո նա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում:

Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ բազմաթիվ պաշտոնյաների զավակներ չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, Ղուկասյանն ասաց՝ «շատ վատ»:

«Բայց ընդհանրապես ես մի բան գիտեմ, Նիկոլայ ցարը ընտանիքի մինուճար տղային բանակ չի տարել: Ես կողմնակից եմ, որ եթե ընտանիքում մինուճար զավակ է լինում, ապա նա թող վեց ամիս ավել ծառայի, բայց ոչ առաջնագծում, որ էդ ընտանիքի ծուխը չխամրի»,- շարունակեց Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում պատրաստվում է նմանատիպ օրենսդրական փոփոխություն իրականացնելու առաջարկ անել:

Դիտարկմանը՝ ստացվում է, որ ինքն ամեն դեպքում իր զավակին հետ կպահեր առաջնագծում ծառայությունից, Ղուկասյանը հստակ չպատասխանեց. «Բայց այն ժամանակ առաջնագիծ չկար, ամեն ինչ ավելի հանգիստ էր, հետո էլ Աստված է պահողը, չեմ կարող հիմա ասել»:

Հիշեցնենք՝ Factor.am-ը օրերս «Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել Հայոց բանակում և ի՞նչ հիմքերով» վերտառությամբ հոդված հրապարակեց՝ ներկայացնելով, թե որ պաշտոնյաների զավակները չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն:

 

Շողիկ Գալստյան