Պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից հավաքագրվել և 93 հազար 250 դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ

Լուրեր

16.04.2024 | 23:45
Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2024 | 23:30
ԱՄՆ-ն աջակցում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին՝ Իսրայելի վրա հարձակումից հետո
16.04.2024 | 23:29
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել
16.04.2024 | 23:17
«Ուժերի հավասարակշռությունը պետք է վերականգնվի». Բորել
16.04.2024 | 23:02
Մոսկվայում 70-ամյա թոշակառուն դատապարտվել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ քվեախցիկը հրկիզելու համար
16.04.2024 | 22:54
Եթե մտածում են՝ նավթ և գազ վաճառելով ամեն ինչ կարելի է վտանգել, սխալվում են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ Ադրբեջանի իշխանություններին
16.04.2024 | 22:38
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել
16.04.2024 | 22:30
Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը կշարունակվի վաղը
16.04.2024 | 22:24
Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը
16.04.2024 | 22:14
Սամվել Վարդանյանը ՄԻՊ-ի ներկայացուցիչների հետ զրույցում իրեն առնչվող միջադեպից մանրամասներ է ներկայացրել
16.04.2024 | 22:11
Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
16.04.2024 | 22:02
Օրինագիծը կհեռացնի Վրաստանին Եվրամիությունից․ Շառլ Միշել
16.04.2024 | 21:50
Երևանում 22 ավտոտնակ կքանդվի. նշված տարածքում երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ
16.04.2024 | 21:42
Սի Ցզինպինը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղության կոնֆերանսին՝ առանց Ռուսաստանի մասնակցության
16.04.2024 | 21:30
Փաշինյանը խելոք գնալու է Պուտինի երդմանը, ԵՏՄ նիստին է մասնակցելու․ ՌԴ-ից անջատման իրական քայլ չարեց. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով 2022 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հետ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցից ընդունել է վարձատրության դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ծառայության բերումով իրեն հայտնի պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև ռազմական բնույթի այլ տեղեկություններ հավաքելու և հանձնելու վերաբերյալ առաջարկը:

Նույն ժամանակահատվածում, նշված պայմանագրային զինծառայողը, հանձնելու նպատակով հավաքել և համացանցային կապի ընթացքում 2022 թվականի ապրիլին ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցին է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ: Մասնավերապես՝ փոխանցել է իր ծառայության զորամասի պահպանության տեղամասում գտնվող N մարտական հենակետի՝ համացանցային տեղորոշման հնարավորություն ընձեռող ծրագրի կիրառմամբ կատարված և հենակետի տեղակայման հստակ կոորդինատները բացահայտող լուսանկարը, մարտական հենակետերի միջդիրքային հեռավորության վերաբերյալ ձեռագիր սխեման, որոնց դիմաց՝ որպես վարձատրություն, համապատասխանաբար՝ 24 հազար և 21 հազար 250 դրամ գումար:

Բացի այդ, 2022 թվականի մայիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հանձնարարությամբ հավաքել և նրան է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ իր ծառայության զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքերի անվանումների, գծալարային կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետի տեղակայման, միջդիրքային հեռավորությունների և դրանց կահավորվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող «Կապի կազմակերպման սխեմա»-ն, որի դիմաց որպես վարձատրություն ստացել է 48 հազար դրամ:

Այսպիսով, նշված պայմանագրային զինծառայողը հնարավորություն է ստացել չբացահայտելով օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին աշխատելու փաստը՝ հավաքել և վարձատրության դիմաց վերջիններիս հանձնել է պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկի կողմից իր առջև դրված մարտական խնդիրների բնույթը, իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները: Արդյունքում խոչընդոտել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել է պետական դավաճանություն:
Նշված հանցանքը կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել պայմանագրային զինծառայողի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Նրան մեղադրանք է ներկայացվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: