ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 17:49
Բռնել են տաջիկներին ու մահակներով ծեծել․ ՌԴ-ում Կենտրոնական Ասիայից միգրանտները պատմում են փողոցներում ձերբակալությունների և ստուգումների մասին
29.03.2024 | 17:40
Բոլոր տեղերում էլ կան. Չիչոյանը` «հուդաների և գործ տվողների» մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:30
Կուրսանտի դաժան սպանությունից 9 տարի անց․ տուժող կողմը պահանջում է ցմահ, պաշտպանական կողմը՝ արդարացման դատավճիռ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:23
Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանի հետ խաղաղությունը մոտ է ավելի, քան երբևէ»
29.03.2024 | 17:21
Ուզում էի եկամտահարկով տուն գնել Ծաղկաձորում. դատավոր Հարությունյանը` իր Կոտայք տեղափոխվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:15
Էրդողանի՝ մայիսի 9-ին ԱՄՆ նախատեսված այցը հաստատվում է
29.03.2024 | 17:09
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի որպես ԲԴԽ անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:03
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
29.03.2024 | 16:52
«Վագներականները» Մալիում սպանում են քաղաքացիական անձանց․ Human Rights Watch
29.03.2024 | 16:50
ԱԺ-ում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները ու մարտահրավերները» թեմայով քննարկում կլինի
29.03.2024 | 16:41
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
29.03.2024 | 16:30
Արգելել Արցախի իշխանություններին զբաղվել արցախցիների հարցերով, ազգային դավաճանություն է․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:20
ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը»
29.03.2024 | 16:19
Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
29.03.2024 | 16:14
Եթե հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, դրա մեղավորները Երևանում չեն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ:

Դեկտեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստում փակ քվեարկության արդյունքները հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 70-ը, քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ:
Բոլոր 69 պատգամավորներն էլ կողմ էին քվեարկել Դավիթ Վեքիլյանի թեկնածությանը:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի և Արման Կուրեխյանի թեկնածությունները:

Քվեարկությանը մասնակցել են 70 պատգամավոր, բոլորն էլ կողմ են քվեարկել Արման Կուրեխյանի թեկնածությանը:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները:

Քվեարկությանը մասնակցել են 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Արման Թովմասյանի թեկնածությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։