ԵՄ-ն մոնիթորինգային խումբ կուղարկի Հայաստան. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
19.12.2022 | 22:25Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված, որոշել է Վրաստանում գործող ԵՄ մոնիթորինգային առաքելությունից անցումային աջակցող խումբ ուղարկել Հայաստան` ապահովելու ԵՄ-ի իրազեկվածությունը անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ծրագրելու ու նախապատրաստելու ԸԱՊՔ քաղաքացիական հնարավոր առաքելության հաստատումը երկրում։ Այս մասին հայտնում է Էդմոն Մարուքյանը` հղում անելով ԵՄ Խորհրդի մամլո ծառայություն
ը:
Մարուքյանը նշում է, որ անցումային պլանավորման աջակցող խումբը կնպաստի Շառլ Միշելի միջնորդական գործունեությանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում։