Խայտառակություն է, երբ ղեկավար պաշտոնում նշանակվում է մեկը, ազգականները համալրում են տվյալ հաստատության հաստիքացուցակը․ Շիրակի մարզպետ

Լուրեր

11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
Բոլորը

Այսօր Շիրակի մարզի բոլոր պետական, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ տարեվերջյան ընդլայնված մարզխորհրդի նիստը, որի ժամանակ մարզպետարանի բոլոր ոլորտների պատասխանատուները մանրամասն ներկայացրեցին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները։ Ի տարբերություն նախորդ նիստերի, երբ ոլորտների պատասխանատուներն իրենց ասելիքը ներկայացնում էին ամբիոնից հնչող ելույթներով, այս անգամ ձևաչափը փոխված էր, ելույթներն ուղեկցվում էին տեսասահիկների ցուցադրություններով։
Մարզխորհրդի նիստի ընթացքում պարզ դարձավ, որ սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում`74 տոկոս, Անի համայնքում էլ՝ 74․4 տոկոս։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ սա վարչական ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից ազատելու լուրջ հիմք է։

«Ես պատահական չեմ հրավիրել վարչական ղեկավարներին։ Հարգելի՛ վարչական ղեկավարներ, հասկանում եք, որ այս խնդրի ուղղակի կամ անուղղակի հասցեատերը դուք եք։ Որպես մարզպետ՝ ես չեմ միջամտում տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտին, բայց, եթե որևէ վարչական ղեկավար իր պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման։

Հարգելի՛ վարչական ղեկավարներ, եթե ձեր համայնքում չեն հավաքագրվում եկամուտները, վաղը մյուս օր համայնքի բնակիչներին դուք պետք է պատասխանեք, թե ինչու ինչ-որ պետական ծրագիր չի իրականացվում ձեր համայնքում, ամեն ինչ փոխադարձ է և փոխլրացնող»,-ասաց մարզպետը։

Նա մարզխորհրդի նիստին ներկա մարզպետարանի աշխատակիցներին տեղեկացրեց, որ կառավարությունը տարեվերջյան նիստում հաստատելու է մարզպետարանի օրինակելի կանոնադրությունը և կառուցվածքը։
Սա, ըստ մարզպետի, ենթադրում է, որ մարզպետարանում հաջորդ տարի կլինեն կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում՝ հաստիքացուցակի փոփոխություն։
Մարզպետն անդրադարձ կատարեց նաև ուռճացված հաստիքներին, բուժհաստատությունների՝ աշխատանքային ժամին աշխատավայրում չգտնվող աշխատակիցներին՝ նշելով, որ քաղաքացիների ահազանգերի հիմնա վրա սկսել են ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ կատարել կրթական, առողջապահական հիմնարկներում, սպորտի օբյեկտներում։

«Քաղաքացիների հետ շփման ընթացքում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, առավելապես՝ բուժհաստատություններում սպասարկման որակի վերաբերյալ։ Երևույթը կապված է նրա հետ, որ բժիշկներն աշխատաժամերի ընթացքում չեն լինում աշխատավայրում։ Ես հասկանում եմ, որ նեղ մասնագետների պակաս ունենք, բայց սա հիմնավոր պատճառաբանություն չէ, որ քաղաքացին ժամերով սպասի որևէ բժշկի։

Դժգոհություններ կան նաև ուռճացված հաստիքացուցակների վերաբերյալ, աշխատաժամերի և որոշակի գործընթացների առումով»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։
Անդրադառնալով դպրոցների հաստիքացուցակներին՝ մարզպետը նշեց, որ անհասկանալի ձևով կան մեծ թվով համակարգչային օպերատորներ, գործավարներ։

«Այնպես է ստացվում, երբ ղեկավար պաշտոնում նշանակվում է մեկը, իր ազգականներն՝ անմիջականորեն ազգանունը կրող մարդիկ համալրում են տվյալ հաստատության հաստիքացուցակը։ Սա խայտառակություն է, խայտառակություն, և եթե կարծում եք՝ մեր քաղաքացին, մեր բնակիչներն այս երևույթը չեն տեսնում, իհարկե, սխալվում եք։ Էլի եմ ասում, յուրաքանչյուր հաստատության աշխատանքի գնահատականը քաղաքացու գոհունակությունն է», -ասաց Նազելի Բաղդասարյանը։

Արմիկ Մովսիսյան