Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու՝ Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Լուրեր

19.04.2024 | 15:55
Լավրովը ՀՀ-ն «նախկինի նման» ՌԴ-ի դաշնակից է համարում
19.04.2024 | 15:46
ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն օդ են բարձրացել Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման պատճառով
19.04.2024 | 15:43
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
19.04.2024 | 15:35
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
19.04.2024 | 15:29
Լավրովը ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարների հանդիպման հույս է հայտնել
19.04.2024 | 15:27
Մբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ
19.04.2024 | 15:18
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել
19.04.2024 | 15:09
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ քննարկում է տեղի ունեցել
19.04.2024 | 15:00
Ահաբեկչական սպառնալիքի ահազանգ Սլավոնական համալսարանում, Իրանը պնդում է՝ ԱԹՍ-ներն արձակվել են երկրի տարածքից․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 14:56
Հայտնաբերվել է մահվան ելքով վթարի գործով հետախուզվողը․ վերջինս կալանավորվել է
19.04.2024 | 14:45
CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված
19.04.2024 | 14:43
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերում խուզարկություններ են կատարվել
19.04.2024 | 14:32
Արդարադատության նախարարությունում ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության INL տնօրենի գլխավորած պատվիրակությանը
19.04.2024 | 14:21
«Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին»․ ինչո՞ւ են վկաները մեղմում ցուցմունքները
19.04.2024 | 14:13
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում․ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Կանադայի ԱԳՆ-ի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին՝ այն որակելով որպես կողմնակալ։

«Կտրականապես մերժում ենք Կանադայի ԱԳՆ-ի կողմնակալ հայտարարությունը՝ Լաչինի ճանապարհը բացելու կոչով։ Ավելի լավ կլիներ՝ Կանադան աջակցեր խաղաղության գործընթացին՝ կոչ անելով Հայաստանին դադարեցնել Լաչինի ճանապարհի «չարաշահումն անօրինական ռազմական և տնտեսական գործունեության համար», ներառյալ 2021 թվականին «Հայաստանում արտադրված ականների տեղափոխման և տեղադրման»»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։

Ի դեպ, այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ պաշտոնական Բաքուն չի հերքում, որ Լաչինի միջացքի փակումն իր ձեռքի գործն է․ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում էր ռուսական կողմին։

Հավելենք, որ մինչ այս էլ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նման կերպ արձագանքել էր Լաչինի միջանցքը բացելու՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարություններին։

Էմմա Չոբանյան