Ստամբուլից ժամանած «Ոմանք» երաժշտախումբը համերգային ծրագրով Հայաստանում է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 9-ին  ՀՀ սփյուռքի նախարարությունում  տեղի ունեցավ  Ստամբուլից ժամանած «Ոմանք» այլընտրանքային երաժշտախմբի մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին երաժիշտներ Լարա Նարինը, Սարօ Ուսթան, Սևանա Չաքրյանը և ստամբուլահայ լրագրող Սևան Աթաօղլուն:

Ասուլիսի նպատակն էր ներկայացնել «Ոմանք» խմբի հայաստանյան շրջագայությունը, որի ընթացքում՝ հունիսի 9-15-ը, խումբը համերգային ծրագրերով հանդես կգա Երևանում (հունիսի 14), Գյումրիում (հունիսի 10) և Վանաձորում (հունիսի 12):

 

Անդրադառնալով այլընտրանքային երաժշտախմբի գործունեությանը՝ երաժիշտները նշեցին, որ այն արդեն 8 տարվա պատմություն ունի և կազմավորվել է հայ մշակույթի կարևոր կենտրոններից մեկում՝ Ստամբուլում, որտեղ խումբն իր երգերով փորձում է պատմել իր բնակավայրի ու աշխարհի մասին, հնչեցնում Դանիել Վարուժանի և հայ գրականության այլ մեծերի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված կատարումներ, երգում նաև Սայաթ-Նովա:

Խմբի մենակատար Լարա Նարինը ընդծեց, որ «Ոմանք»-ը Ստամբուլում կազմակերպել է բազմաթիվ համերգներ, որոնց մեծ սիրով մասնակցում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլև թուրքերը, քրդերը և Թուրքիայում ապրող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Լարա Նարինը կարևորց նաև, որ Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո  մեծ խանդավառությամբ են եկել հայրենիք և ուրախ են իրենց ունկնդիրների աչքերում տեսնել հանգստություն և խաղաղություն:

 

Բանախոսները շեշտեցին,որ խմբի երգացանկում կան և՛ հայերեն, և՛ թուրքերեն հեղինակային երգեր, իսկ «Ոմանք»-ի երկրպագուները հիմնականում նրանք են, ովքեր անցյալի պատմության հետ միասին ունեն նաև ապագայի երազանքը:

 

 Հեցնենք, որ Հայաստանում համերգային շրջագայության ընթացքում «Ոմանք»-ը կներկայացի իր նոր «ԲանԱլիք» ալբոմը։ Շրջագայությունն իրականացվում է ՀՀ Սփյուռքի նախարարության և ՏայլԱյլ-Սևան Աթաօղլուի մասնակցությամբ, նաև մի շարք ընկերությունների և անհատների օժանդակությամբ: