Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցրել է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղում․ Լիտվայի ԱԳՆ

Լուրեր

16.04.2024 | 16:17
Իրանն այլ ելք չուներ, քան պաշտպանել իր շահերը. ՀՀ-ում Իրանի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 16:09
Աբովյան քաղաքում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է
16.04.2024 | 16:00
Դահլիճից հանե՞մ, ի՞նչ անեմ ձեր հետ․ Ավինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:51
Իսրայելը մտադիր է «ցավալի ազդանշան» ուղարկել Իրանին՝ հարձակմանն ի պատասխան. FT
16.04.2024 | 15:47
«Կարող եք շարունակել հաչալ, ձեր ոճով պատասխանեմ»․ Ավինյանը թիմակցին աղբ և խոլերա անվանած Սուքիասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:40
Փաստաբանը պնդում է՝ պատգամավորին վիրավորած Սամվել Վարդանյանը, ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս, ենթարկվել է դաժան ծեծի
16.04.2024 | 15:30
ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 15:28
Տեխհսկողները ցածր գներ են տալիս, պատշաճ մակարդակով իրականացնելը դժվար է պատկերացնել․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:22
Պապիկյանն ու Ասրյանը հետևել են ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
16.04.2024 | 15:13
Վրաստանի խորհրդարանը բողոքի ակցիաների ֆոնին սկսել է քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը
16.04.2024 | 15:10
Անահիտ Ավանեսյանը` առողջապահության նախարարությունում խուզարկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 15:07
Խուզարկություն՝ ԱՆ-ում, ՀՀ ներկայացուցիչը՝ հայերին իսպառ վերացնելու Բաքվից հնչող կոչերի մասին․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 15:03
Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է Արցախից հեռացնել ռուս խաղաղապահներին
16.04.2024 | 14:52
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, բայց որևէ մեկի ամառանոցը այգու մեջ չի կարող լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 14:44
Մանիպուլյացիայի մեծ վարպետներ են, կենտրոնացել են անձերի վրա. Վարդանյանը` քաղաքային իշխանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիտվայի ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ արձագանքել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու ու Արցախի 120 000 բնակչությանը հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու փաստի առնչությամբ։

«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցրել է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժին, այլև խափանում են Հարավային Կովկասում խաղաղության ողջ գործընթացը»,- ասված է Լիտվայի Հանրապատության արտաքին քաղաքական գերատեսչության գրառման մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը, երեկ գազամատակարարումը վերականգնվել է։