Փաշինյանն իր վրա պարտադրանքը պիտի բարձրաձայնի՝ Միութենական պետություն մտցնելու․ ՌԴ-ն մտադիր է Թուրքիային զիջել ռեգիոնը․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Բրյուսելը, Վաշինգտոնն ու Փարիզը կոչ են արել Բաքվին բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է․ «Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»։ Եվ ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է, որ ՌԴ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ինչն առաջացել է հանքավայրերի շահագործման վերաբերյալ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով․ «Մենք հույս ունենք մոտ ապագայում տրանսպորտային կապերի վերականգնման հարցում, ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն աշխատում է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Եռակողմ համաձայնագիրը ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն»,- նշել է նա։

Factor TV-ի հարցազրույցում Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է Ադրբեջանն արգելափակել ԼՂ-ն ու ՀՀ-ն իրար կապող Լաչինի միջանցքը արդեն 4 օր, ավելին, խափանել է Արցախի գազամատակարարումը՝ ստեղծելով հումանիտար և էներգետիկ ճգնաժամ։ Անգամ համեմատություններ եղան 90-ականների հետ, երբ Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը, և այն պատերազմով բացվեց։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը, որ խստորեն քննադատում է նաև ՀՀ և ԼՂ իշխանություններին ստեղծված դրությանը ոչ պատշաճ արձագանքելու և սխալ հակադարձելու մեջ, տեսնում է նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ գործողությունները․ «Ադրբեջանը վայրագ ձևով չկարողացավ պարտադրել զիջումներ, հիմա փափուկ միջոցներով են խեղդում Արցախը՝ հայաթափելու և կուլ տալու նպատակով։ Մենք արդեն ցեղասպանություն կտեսնեինք, եթե միջազգային հանրությունը չլիներ։ Իրականում սա ռուս-թուրքական համաձայնեցված խեղկատակություն է՝ դավադրություն Արցախի դեմ։ Արցախի մեր հայրենակիցները մեծ դավադրության զոհ են՝ հումանիտար աղետի մեջ ենք։ Այս բլոկադան երկար չի տևելու՝ հետքայլ կանեն, աշխարհը թույլ չի տա երկար շարունակվի»,- պնդեց Ժիրայր Սեֆիլյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան