ԱՀԿ-ից հստակ քայլեր ենք ակնկալում․ բոլոր խողովակներով փորձում ենք ճնշում գործադրել Ադրբեջանի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
23.04.2024 | 21:00
Սա առաջնագծի փշրման ակտ է․ Փաշինյանը պիտի երաշխիք ունենա, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից դուրս կգա, ոչ թե՝ հույս․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնարավոր չէ սանավիացիայի միջոցով Ստեփանակերտում գտնվող ծանր հիվանդներին Երևան տեղափոխել․ եթե հնարավոր լիներ, կարվեր։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի հավաստմամբ՝ Արցախի այն գյուղական համայնքները, որոնք Լաչինի միջանցքի փակման հետևանքով կտրվել են Ստեփանակերտից, ՀՀ առողջապահության նախարարության միջոցով դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ են ստացել։

«Մենք ուժեղացրել ենք Գորիսի ԲԿ–ի ծառայությունների սպեկտորը, քանի որ շատ քաղաքացիներ, որոնք մնացել էին ճանապարհներին, այդ թվում երեխաներ, հենց այնտեղ են ժամանակավոր հանգրվանել։ Ես անմիջական կապի մեջ եմ արցախցի գործընկերներիս հետ, և մեր մասնագետներն էլ աշխատում են Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հետ»,- նշեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` հումանիտար ճգնաժամն առկա է, սակայն արվում է ամեն ինչ, որ գոնե ծանր հիվանդների վիճակը վերահսկելի լինի։

Նախարարը նաև հավելեց, որ ԱՀԿ–ից հստակ գնահատական և ճնշում են ակնկալում Լաչինի միջանցքը փակելու հարցում։ Ավանեսյանի խոսքով՝ մասնավորապես Ադրբեջանում տեղակայված նրանց գրասենյակը կարող է ճնշում գործադրել, որպեսզի թույլ տան ծանր հիվանդները Երևան տեղափոխվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։