Ամեն ինչ տանում է նրան, որ ևս մեկ անգամ ցեղասպանություն ունենանք․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:52
ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր
29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
Բոլորը

«Համոզված եմ, որ այսօր Լաչինի միջանցքում ծառայություն կրողներից շատերը լենինգրադյան բլոկադայի հիշողության կրողներն են և շատ լավ հասկանում են՝ ուր է տանում ադրբեջանական սադրանքի քաղաքականությունը»,- այս մասին «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Իրավական տեսանկյունից՝ սա շատ կոշտ հայտարարություն է. հայտարարության մեջ ՀՀ ԱԺ-ն, ըստ էության, ցեղասպանություն նախապատրաստելու, որն ինքնին առանձին հանցագործություն է, մեղադրանք է հնչեցնում, մեղադրանք այն պետությանը, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից է:
Հայտարարության մեջ խոսվում է և՛ մարդասիրական աղետի կանխման անհրաժեշտության մասին, և՛ այն հրամայականների, որոնք անհրաժեշտ են իրականացնել, որպեսզի աշխարհը նոր մարդասիրական ողբերգության առջև չկանգնի։ Բայց ես ուզում եմ կրկին անդրադառնալ ՄԱԿ-ի կանոնադրության արմատներին, որտեղ խոսվում էր ոչ այնքան իրավունքի, որքան բարոյականության մասին, և ես ուզում եմ, որ միջազգային հանրությունը նաև այս վարքագծի բարոյականությանը գնահատական տա:

Ես կցանկանայի, որ աշխարհի կրոնական առաջնորդները, հասարակական գործիչները, անձինք, որոնք մեկ անձի խախտված իրավունքների համար, օրինակ՝ ԵԽԽՎ-ում, մի շարք բանաձևեր են ներկայացնում, անձինք, որոնք փորձում են ինչ-որ կատեգորիայի անձանց պաշտպանելու համար մեծ հանրահավաքներ կազմակերպել, մի ամբողջ ժողովուրդ կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, ընդ որում, կանգնած է ո՛չ Աֆրիկայում, ո՛չ Ասիայում, կանգնած է Եվրոպայի խորհրդի մաս կազմող հատվածում, և այս բարոյական գնահատականը պետք է տրվի:

Եվս մեկ անգամ կոչ պետք է անեմ բոլոր առաջնորդներին և այն մարդկանց, ում ձայնն ավելի լսելի է, քան իմը կամ մերը, որպեսզի կարողանան կանխել 21-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը, որովհետև եկեք շատ անկեղծ լինենք միմյանց հետ. ամեն ինչ տանում է նրան, որ մենք ունենանք ոչ այլ ինչ, քան ևս մեկ անգամ ցեղասպանություն, որի հետևանքները կլինեն անդառնալի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության համար»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։