Կորցնում ենք Լաչինի միջանցքը․ ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով է մնում այստեղ, մինչդեռ՝ Փաշինյանը հույս է դրել Պուտինի վրա․ Վարդան Հարությունյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Բոլորը

ՀՀ իշխանություններն ավելի շատ են սկսում խոսել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի մասին։ Նիկոլ Փաշինյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ ևս խոսեց այդ մասին։ «Վերջին շրջանում, մասնավորապես, ԼՂ հայության ներկայացուցիչներն ահազանգ են հնչեցնում պոտենցիալ ցեղասպանության մասին՝ որպես սպառնալիք: Այսօր տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- նշեց Փաշինյանը՝ նկատի ունենալով Լաչինի միջանցքը վերջին շրջանում փակելը, այնտեղ տեղի ունեցող «բնապահպանական» ակցիաները։ Վարչապետի դիտարկմամբ՝ Լաչինի միջանցքը փակելը կնշանակի դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը, և դա կնշանակի ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր սցենարներով՝ հայաթափում, ինքնության կորուստ, ֆիզիկական ոչնչացում։ Այս խնդիրների շուրջ Factor TV-ն զրուցել է «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։

– Պարո՛ն Հարությունյան, ո՞ւմ է ուղղված այս ահազանգը։ Կա՞ ինչ-որ միջազգային ականջ, որ լսում է այս ահազանգը։

-Սա մեր ցավալի պարտության շարունակությունն է։ Փաշինյանի և նրանից առաջ եղած գործիչների դերակատարմամբ մենք մեզ հասցրել ենք մի սահմանի, որից այս կողմ միայն այսպիսի հայտարարությունների վրա է հույսը, թե ինչ-որ ականջ կլսի մեզ դրսում և կփորձի ինչ-որ բան կազմակերպել կամ զսպել ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիներն իրենց հաղթանակն ամրապնդելու գործով են տարված։ Իսկ մեր պարտությանը նոյեմբերի 9-ից հետո հետևել են նորանոր պարտություններ, որոնք գրանցվում են մեր իշխանությունների ապաշնորհ քաղաքականության, դիվանագիտության բացակայության, իրավիճակը սխալ գնահատելու հետևանքով։ 2020 թվականից այս կողմ պետք է ինչ-որ ընդհանուր հայտարարի եկած լինեինք և վերջակետ դրված լիներ։ Գրեթե 2 տարի ու, երևի, այսօր նույնպես հայաստանյան իշխանությունների, մասնավորապես՝ Փաշինյանի հույսը Պուտինն էր, և ակնկալվում էր, որ մեր պարտությունների վերջակետը նոյեմբերի 9-ով կդրվի։

-Ի՞նչ գործուն մեխանիզմներ կան այսօր Հայաստանի իշխանությունների ձեռքին։ Ի՞նչ կոնսենսուսի կամ ընդհանուր հայտարարի պետք է գար ՀՀ իշխանությունը, որը տեղի չունեցավ։

-Նոյեմբերի 9-ից հետո մեր գերխնդիրը պետք է լիներ ժամանակն օգտագործել վերջակետ դնելու համար, նոյեմբերի 9-ով պետք է ավարտվեր մեր պարտությունը, մենք դա չարեցինք։ Մեր հույսը Ռուսաստանն էր, բայց մեր հույսերը չարդարացան, որովհետև Ռուսաստանին մեր տարածաշրջանում պետք է ոչ թե վերջակետ, այլ շարունակություն՝ հակամարտության, հակասությունների շարունակություն և նույնիսկ խորացում։ Ռուսաստանի նպատակը մեր տարածաշրջանում ամրապնդվելն է։ Այս պարագայում մեր և ՌԴ-ի նպատակները համատեղելի չեն։ Եկել հանգել ենք մի իրավիճակի, որ պետք է խոսենք հումանիտար թեմաներից, որպեսզի լրացուցիչ աջակցություն ստանանք։ Կստանանք, թե չենք ստանա՝ դեռ հարց է։ Այն, որ եթե Արցախն առանց կարգավիճակի Ադրբեջանի կազմում լինի, այնտեղ հայաթափում է տեղի ունենալու, դա միանշանակ է, Նախիջանի օրինակը մենք ունենք։ Այն հույսը, որ մինչև այս տարեվերջ կարող էր վերջակետ դրվել հակամարտությանը (բայց ոչ թշնամության), ցնդում է։ Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան այնտեղ անելիք չունեն, այլ միայն ինքը, իսկ Հայաստանից խոսում են ցեղասպանությունից․ ըստ էության՝ երկու կողմից էլ իրավիճակի սրում է գնում։

-Այս զարգացումը մոտալուտ պատերազմի վտանգի մասի՞ն է վկայում։

-Չէի ցանկանա պատերազմից խոսել, դա նոր հարված և ծանրագույն պարտություն է լինելու։ Բայց Հայաստանն ամեն ինչ պետք է անի և աներ, որպեսզի օր առաջ վերջակետ դրվեր։ Եթե այս զարգացումը շարունակվի, ինչպես այսօր է շարունակվում՝ Ռուսաստանի թեթև ձեռքով, ապա մենք կարող ենք հանգել ամենաանցանկալի տարբերակին՝ պատերազմին։ Եթե Հայաստանը գնում է սրացման, պետք է հաշվարկի՝ կարո՞ղ է, արդյոք, դիմակայել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան