Այս պրովոկացիայով ստիպում են ՀՀ-ին՝ զիջման գնալ ՌԴ-ին և Ադրբեջանին․ մկանուտ պատասխան պիտի տանք․ Արմեն Խարազյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, իրավաբան Արմեն Խարազյանի հետ

-Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ այնտեղ վրաններ են դնում, անգամ զինված քաղաքացիներ կան։ Հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։ Պատճառաբանությունը բնապահպանական է։ Ինչո՞ւ է ադրբեջանցիների այսպիսի սադրանքը տեղի ունենում Արցախի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ի դեպ՝ ռուս խաղաղապահներն են ադրբեջանցիներին ուղեկցել դեպի Կաշենի հանքավայր, ուր նրանց թույլ չեն տվել մուտք գործել։ Այսինքն՝ ռուս խաղաղապահներն են Արցախում ադրբեջանցիների համար երթևեկության հնարավոևություն բացել։ Ո՞րն է Ադրբեջանի նպատակը։

-Նպատակն է՝ օգտվել իրենց ընձեռված հնարավորությունից Հայաստանի նկատմամբ սադրիչ գործողություներով՝ մի կողմից, հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանն ունի վճռականություն և հնարավորություն դրան պատասխան տալու, և եթե ոչ, ստիպել Հայաստանին՝ գնալ զիջումների, փոխարենն ակնկալելով, որ նման սադրանքներ այլևս չեն լինի, և երկրորդ՝ հնարավորինս պոկել Հայաստանից կամ Արցախից այնքան, որքան կարող են, եթե Հայաստանը կամ Արցախը սրանց պատասխան կամ արձագանք չտան։ Ըստ իս՝Հայաստանը և Արցախը երկու տեսակի ճնշման են ենթարկվում, և երկու ուղղությամբ է ակնկալվում, որ հայկական կողմերը զիջումների կգնան՝ Ադրբեջանի առումով և Ռուսաստանի առումով։

-Հայտնի՞ է, թե ինչ են ուզում։

-Կարծում եմ՝ այստեղ օպորտունիստական հաշվարկ կա թե՛ ռուսների, թե՛ հատկապես ադրբեջանցիների մոտ․ խնդիր կարող է ծագել, որ հայկական կողմերը չունենան այլ ելք, քան ռուսներին խնդրել՝ է՛լ ավելի մեծ հանձնառություն ստանալ, և տալ նրանց այն ամենը, ինչ նրանք կցանկանային ունենալ։ Իսկ Ադրբեջանը, թերևս, փորձում է բարոյահոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ ամրապնդելով իր դիրքերը, դրանք ընդլայնելով այնքան, որքան իրենց թույլ կտրվի։

-Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, բայց դա չի նպաստել, որ Լաչինի միջանցքը բացվի։ Մեզ համար տեսանելի գործիքը սա է՝ Փաշինյանը դիմում է Պուտինին։ Ըստ Ձեզ՝ Ռուսաստանը չի՞ ուզում, թե՞ չի կարողանում կանխել Ալիևի սադրանքները։

-Նույնիսկ եթե Ռուսաստանը ցանկանա կամ կարողանա ազդել նման զարգացումների վրա, այստեղ որևէ բան չի փոխվի Հայաստանի համար, եթե Հայաստանը չունենա ռազմական և այլ կարողություններ, այդ թվում՝ բարձր տեխնոոգիական կարողություններ՝ պատասխան տալու Ադրբեջանի նման քայլերին։ Օտար պետությունները՝ և՛ ՌԴ-ն, և՛ ԱՄՆ-ը, կարող են քաղաքական աջակցություն տալ կամ վերապահ մնալ աջակցություն ցուցաբերելուց, բայց դա չի փոխարինում Հայաստանի կողմից սեփական կարողությունները տեղակայելու և դրանցով արձագանքելու պատասխանատվությանը։ Այդ պատասխանատվությունը պետք է լինի, որպեսզի Ադրբեջանը համարժեք եզրակացություններ անի։ Այլապես մեծ պետությունների միջամտությունը հայկական կողմերին, մեծ հաշվով, առավելություն չի տալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանութում։

Ռոբերտ Անանյան