Արցախն արդեն 7 ժամ է՝ կտրված է Հայաստանից․ ինչ է կատարվում Լաչինի միջանցքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
Բոլորը

Այսօր առավոտյան ժամը 10։30-ից դարձյալ փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Քաղաքացիական հագուստով մի քանի տասնյակի հասնող ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը՝ պահանջելով հանդիպում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Ադրբեջանական աղբյուրների տարածած տեսանյութերում երևում է, որ ադրբեջանցիները Շուշիից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհին են, նաև վրաններ են տեղադրել։ Տեղեկություններ կան, որ ճանապարհը փակածներին ուղեկցում են նաև զինված ադրբեջանցիներ։ Բնապահպանական կեղծ պատրվակներ ներկայացնող ադրբեջանցիները հայտարարում են, թե ցանկանում են մտնել Արցախի բնակավայրեր և մոնիթորինգ իրականացնել հանքավայրերում։ Նման պատճառաբանությամբ սադրանք էր եղել նաև դեկտեմբերի 3-ին․ ադրբեջանցիները 4 ժամով փակել էին Արցախ-Հայաստան ճանապարհը, որը բացվել էր հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։ Պաշտոնական Ստեփանակերտն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը։

«Մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է»,- նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է հանցագործություններն արցախահայության նկատմամբ։

Արցախահայերին սպառնացող ֆիզիկական ոչնչացման վտանգի մասին այսօր միջազգային հանրությանն ահազանգել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ խոսել է ցեղասպանության սպառնալիքի մասին։

Հայաստանի ղեկավարը, միջազգային հանրությանը հիշեցնելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս տրակտորում և ջրագիծ փորելիս Շուշիի մատույցներում Արցախի խաղաղ բնակիչների սպանության դեպքերը, ինչպես նաև հայկական բնակավայրերի մոտ բարձրախոսներով միացվող ադրբեջանական մուղամի ձայները, որոնցով արցախահայությանը հոգեբանական բռնությունների են ենթարկում, նշել է՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցողն այս ամենի շարունակությունն է։

Արցախի արտգործնախարարի պարտականությունները կատարող Դավիթ Բաբայանը, այսպես կոչված, բնապահպանների մուտքն Արցախի տարածք լրջագույն խնդիր է համարում։

Արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի վտանգի առաջ, հնարավոր է՝ առաջիկայում առաջին անհրաժեշտության պարագաների և ծառայություններից օգտվելու խնդիրներ առաջանան, իր մտահոգություններն է հայտնել Արցախի ՄԻՊ-ը։

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցած շաբաթ եկել են համաձայնության, որ դեկտեմբերի 10-ից ստուգումներ են սկսելու Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Արցախցիները, սակայն, դեկտեմբերի 10-ին արգելել են նրանց մուտքը նշված բնակավայրեր։ Ադրբեջանցիների բողոքն այսօր, ըստ էության, արցախցիների համար անընդունելի այս պայմանավորվածության չկատարման հետ է կապված։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ստեղծված իրավիճակի համար քաղաքական իշխանություններին է քննադատում՝ մատնանշելով այն քայլերը, որոնք չեն իրագործվել Արցախի հետ կապող միակ ճանապարհը բաց պահելու համար։

Ստեփանակերտից հայտնում են, որ Արցախի իշխանությունները, ռուս խաղաղապահների ղեկավար կազմը և ադրբեջանական կողմի ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները՝ ճանապարհը բացելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան