Արայիկ Հարությունյանը և Մարսելի քաղաքապետը քննարկել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մարսելում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի ղեկավար կազմի հետ․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։

Երկրի ղեկավարը առանձնազրույց է ունեցել Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է լայն ֆորմատով՝ դեպարտամենտի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախագահը իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին 2020 թ. հոկտեմբերի 23-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ամենաթեժ պահին ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շտապ միջազգային հումանիտար օգնություն տրամադրելու մասին բանաձևի համար:

Արայիկ Հարությունյանը կարևորել է այն փաստը, որ այսօր ևս նրանք շարունակում են ակտիվորեն պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանի նախագահ Ռընո Մյուզըլիեի հետ:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է Ֆրանսիայի վարչական շրջանների հետ ունեցած փոխգործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանային խորհրդին՝ 2020 թ. դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին բանաձև ընդունելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր և քաջալերող քայլ էր ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում դատապարտվում է Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան, և աջակցություն է հայտնվում Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքներին, հատկապես՝ ինքնորոշման իրավունքին:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ և բոլոր կողմերի շահերը հարգող կարգավորումն է կարող տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման նոր էջ բացել: Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանին՝ ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաև Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ու ռազմագերիների ազատազրկման համար:

Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հաջորդ հանդիպումը եղել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ:

Քննարկվել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր: Քաղաքապետ Պայանը հավաստիացրել է, որ շարունակելու է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Արցախին ուղղված հումանիտար օժանդակության ծրագրերն ավելացնելու ուղղությամբ:

Հանդիպումներին մասնակցում էր նաև Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս, բարերար Վարդան Սիրմաքեշը: