Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Բադասյանն ԱՄՆ-ում հանդիպում են ունեցել ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակության հետ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպում են ունեցել ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության միջազգային գործառնությունների գծով գործադիր տնօրենի պաշտոնակատար Քերիմ Քարթերի գլխավորած պատվիրակության հետ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների, այդ թվում՝ երկկողմ հարկային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Առանձնակի կարևորվել են հարկային իրավախախտումների քննության ուղղությամբ կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների, ինչպես նաև կրիպտոակտիվների հարկման և եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ հարցերը։ Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի կնքման հնարավորությունը։

ՊԵԿ նախագահը կարևորել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ դրական գնահատելով հարկային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը։

Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ: