Բակո Սահակյանը ճիշտ որոշումներ է կայացրել. Արկադի Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
Բոլորը

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) մեկնաբանություններ է տվել Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների և երկրում տիրող իրավիճակի շուրջ:

«Ստեղծված իրավիճակը ես նորմալ եմ գնահատում: Այսօր այսպիսի մարտահրավեր է, դա պետք է լուծենք, հետո ուրիշը կլինի` դրա մասին կմտածենք, կյանքի ընթացքն է այդպիսին: Ես ողջունում եմ մեր պետնախարարի հրաժարական տալու որոշումը, չնայած ցուցարարները չէին պահանջում դա: Այդպիսով նա օրինակ ծառայեց, չկառչեց աթոռից: Մարդը հրաժարական տվեց, օրինակ ծառայեց, այդ իմաստով ողջունում եմ: Նորմալ երեւույթ է, բոլոր երկրներում է դա տեղի ունենում: Ես նաև ողջունում եմ մեր նախագահի քայլը, գիտեմ, որ շատ խորհուրդներ են տվել նրան, որպեսզի ուժ կիրառվի, սակայն նա իր մեջ ուժ գտավ և ընդունեց հրաժարականները, չգնաց ուժային լուծման տարբերակով: Հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակից մենք կարող ենք պատվով դուրս գալ` հաղթահարելով բոլոր չլուծված խնդիրները: Իհարկե, միանգամից չի ստացվելու, բոլորը դա հասկանում և գիտակցում են, բայց կարելի խնդիր դնել, ուղղություն վերցնել և գնալ արդարության ճանապարհով: Սա ունիկալ հնարավորություն է մեր նախագահի համար մեր միասնության միջոցով, այդ արդարության վեկտորով ընթանալ առաջ` սիրո և ներողամտության մթնոլորտում: Իրար հասկանանք ու այդ բոլոր հարցերը կլուծվեն: Այսօր ամենադժվար գործը նախագահինն է, որովհետև, ի վերջո, նա պետք է նոր կադրեր ընտրի: Հույս պահենք, որ նա կկարողանա ճիշտ մարդկանց ընտրել»,- ասել է Կարապետյանը:

Մարութ Վանյան. Ստեփանակերտ