Քանդել են, բայց հիմա սկսել են կառուցել. Սեյրան Օհանյանը՝ բանակում արվող փոփոխությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերվում են Զինված ուժերի համալրվածությանը և զինծառայության գրավչությանը, անչափ կարևոր են մեր ժողովրդի համար։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նաև կարևորեց դրամական վարձատրության խնդիրը՝ ընդգծելով, որ դա պետք է դրվի ճիշտ հիմքերի վրա

«Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրները, նաև ռազմաքաղաքական իրավիճակը, անվտնգության միջավայրը, նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը հայրենիքին ծառայելու ուղղությամբ, մեր ԶՈՒ-ում խառը համալրման սկզբունքը դեռ երկար է տևելու: Այսինքն՝ և՛ պայմանագրային ծառայության և՛ ժամկետային ծառայության համալրվածության խնդիրը պետք է լուծենք։
Բայց պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ չպետք է միայն հասկանանք մարդկային ռեսուրսների համալրումը։ Պրոֆեսիոնալ բանակը լայն փիլիսոփայական հասկացություն է, որտեղ մարդու պատրաստվածությունը, կրթական մակարդակը, զինծառայության գրավչությունը պետք է համադրված լինեն ձետք բերվող սպառազինությանը և ստեղծված պայմաններին»,- նշեց Օհանյան:

Ինչ վերաբերում է ատեստավորման համակարգին, Օհանյանը նշեց, որ ԶՈՒ-ում ատեստացիոն համակարգ գոյություն ունի. «Յուրաքանչյուր կառույցում կան ատեստացիոն հանձնաժողովներ, և նրանք պարբերաբար աշխատելով որոշում են զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին, և արդյոք արժանի են առաջխաղացման: Ատեստացիան կապել միայն միայն հավելավճարի հետ, ճիշտ չէ: Նախ, անհավասար պայմանններ են լինելու միևնույն պաշտոններում գտնվողների միջև, երկրորդը՝ դա ազդելու է ծառայողական աճի վրա, որովհետև ատեստացիա անցնելով և հավելավճար ստանալով՝ որոշ մարդկանց մոտ կարող է բարձր պաշտոնի գնալու ցանկությունը վերանալ․ թափուր պաշտոններն են ավելանալու․․․ Ատեստավորման ու հավելավճարների խնդիրը կարող է բերել Զինված ուժերից արտահոսքի»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է թողնել ատեստացիոն համակարգը, այդ հավելավճարների սկզբունքը ավելացնել մասնագիտական որակական կարգերի համակարգում:

«Ինչ վերաբերում է «Պաշտպան հայրենյաց»-ին՝ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելուն, Օհանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը կողմ է այս օրենսդրական փոփոխությանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք օրենսդրական այս փոփոխությունները բանակաշինությանն ուղղված քայլեր են, թե ոչ, Օհանյանն արձագանքեց․ «Մեկ քայլը՝ «Պաշտպան հայրենյացը», ուղղված է բանակի համալրմանը, դրան մենք կողմ քվեարկեցինք․ դա նշանակում է, որ դա դրական քայլ ենք համարում։ Դա շարունակությունն է այն գործընթացների, որ իրենք վերջին երկու տարիներին քանդել են բանակը և հիմա նորից սկսում են կառուցել։ Իսկ մյուս քայլին՝ կամավոր ատեստացիայի ներդրմանը, մենք կողմ չենք, քանի որ կարծում ենք, որ դա չի նպաստելու բանակաշինությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։