Ադրբեջանցիների խումբն Արցախում է՝ ռուս խաղաղապահների հետ բանակցությունների․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանցիների խումբը, բնապահպանական խնդիրները որպես պատրվակ բերելով, կրկին ուղևորվել է Արցախ։ Ադրբեջանական քարոզչամիջոցների  ներկայացուցիչները, որոնք ուղեկցում են նրանց, հայտնում են, որ իբր մոնիտոինգային խումբը, արդեն Արցախի Իվանյան համայնքում է, որտեղ գտնվում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը։ Հաղորդվում է, որ ադրբեջանական խումբը կազմած է «էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարության գույքի հարցերով պետական ​​ծառայության և «ԱզերԳոլդ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներից, որոնք ռուս խաղաղապահների հետ քննարկելու են  Արցախի հանքերի շահագործման հետ կապված հարցեր»։ Այս պահին տեղեկություններ չկան արդյո՞ք Արցախից որևէ պաշտոնյա մասնակցում է հանդիպմանը։

Ի՞նչ իրավասությամբ են  ռուս խաղաղապահները Արցախի տնտեսությանն ու հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր քննարկում ադրբեջանական կողմի հետ՝ պարզ չէ։ Բանն այն է, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ խաղաղապահները բացառապես պետք է կատարեն անվտանգության ապահովման գործառույթներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Նրանց հետ էին  նաև Ադրբեջանի պետական ու քարոզչական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Մայրուղին մի քանի ժամ փակ մնալուց հետո բանակցությունների արդյունքում բացվել էր։

 

Էմմա Չոբանյան