««Մարտի 1»-ի դեպքերի բացահայտման համար պիտի հարցաքննվեն Հայաստանի երեք նախագահները»․ 10 տարի անց ինչ զարգացումներ կունենա «Մարտի 1»-ի գործը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Շուրջ 10 տարի ընդդիմադիր գործիչները «Մարտի 1»-ի մասին խոսելիս նշել են, որ այդ արյունալի իրադարձությունների բացահայտման համար անհրաժեշտ է հարցաքննել ՀՀ երեք նախագահներին, և առաջնահերթորեն՝ հենց Ռոբերտ Քոչարյանին, ով այդ շրջանում երկրի գերագույն գլխավոր հրամանատարն էր։ «Մարտի 1»-ի լիարժեք բացահայտման համար Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին խոսել է նաև ՝ Նիկոլ Փաշինյանը։ Ով դեռևս այս տարվա մարտի 6-ին միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ Հայաստանի երկրորդ նախագահին հարցաքննելու համար:

«Գլխավոր դատախազին գրել եմ, միջնորդել եմ, պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության»,- ասել է նա։

Հեղափոխությունից հետո, երբ հանրությունն ակնկալում է նախորդ իշխանությունների օրոք կատարված հանցագործություններրի բացահայտում, «Մարտի 1»-ի հարցը վերստին առաջին պլանում է։ Արդեն իսկ տեղեկություններ կան այն մասին, որ առաջիկայում հարցաքննվելու է Ռոբերտ Քոչարյանը, ում դեմ արդեն իսկ ցուցմունք է տվել այն ժամանակվա ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը։

«Ժամանակ օրաթերթը գրել է, որ Ներքին զորքերի նախկին հրամանատարն իր ցուցմունքում նշել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Ավելին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում»:

ՀՔԾ-ն ո՛չ հաստատում և ո՛չ էլ հերքում է այս տեղեկատվությունը, իսկ ահա երկրորդ նախագահի գրասենյակից Factor.am-ին հայտնեցին, որ Քոչարյանը հարցաքննության չի հրավիրվել։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ պետք է հարցաքննվեն ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն տուժողի կարգավիճակում․ «Պետք է հարցաքննվի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ նաև Սերժ Սարգսյանը այն ժամանակվա ուժային կառույցների ղեկավարները սկսած Գլխավոր դատախազից, պաշտպանության նախարարից, հարցաքննվի ԱԺ նախագահը, Հատուկ զորամիավորման նախարար Յուրի Խաչատուրովը, որը հիմա ՀԱՊԿ-ում է»։

«Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի համար ևս միանշանակ է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության անհրաժեշտությունը, ոչ միայն նրա հայտնի հայտարարության համար, համաձայն որի՝ ցուցարարները կրակել են ոստիկանների ուղղությամբ, այլև մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար։ Փաստաբանը կարծում է, որ «Մարտի 1»-ի բացահայտման դեպքում բանտերը կլցվեն մեծ թվով մարդկանցով, զոհերի մասին խոսելիս էլ տարակուսում է, թե նրանք 10 էին, փաստաբանի կարծիքով տուժածներն ու կորուստները ավելի շատ են եղել։ Նա ևս գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանից բացի, պետք է հարցաքննվեն նաև այդ իրադարձությունների ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած այլ գործիչներ:

«Ես գտնում եմ, որ կոնկրետ իր հարցաքննությունը հրատապ և անհրաժեշտ հարցաքննություն է։ Մենք երեք նախագահների հարցաքննության հարցը միշտ բարձրացրել ենք, բայց այն մնաց օդում կախված, բայց ես հիմա էլ եմ իմ այդ տեսակետը պնդում»,- ասաց Սաֆարյանը։

Ի դեպ, 2008թ․ մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը երեկ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն։

Հավելենք, որ «Մարտի 1»-ի բացահայտման անհրաժեշտությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այսօր՝ ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս․ ««Մարտի 1»-ի սպանությունները բացահայտող իրավապահ մարմինը ոսկե տառերով կգրի իր անունը պատմության մեջ․ ՀՀ վարչապետ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան