«Հիմարությունները չենք մեկնաբանում». ՀԱԿ-ում չեն ցանկանում արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

 «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Ծիծեռնակաբերդում իր հայտնի աղոթքին՝ զուգահեռներ տանելով Մարտի 1-ի դեպքերի հետ։ «Ես նախընտրում եմ աղոթել եկեղեցում, տաճարում, իմ տանը, Ծիծեռնակաբերդում, քան 10 զոհ տալ՝ 2 ոստիկան, 8 քաղաքացի, հետո տուն գնալ»,-ասել է նա։ Factor.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարության շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԱԿ անդամներից և այդ ուժի հետ համագործակցած քաղաքական գործիչներից: ՀԱԿ փոխնախագահ, Աժ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Հիմարությունները վաղուց չեմ մեկնաբանում, հատկապես եթե դրանք այլևս կրում են խրոնիկական բնույթ»։

ՀԱԿ վարչության անդամ, Աժ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը եւս չցանկացավ մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի ասածը։ ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը եւս տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին հարցին անդրադառնալուց: Իսկ ահա ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը սահմանափակվեց կարճ ` «թող իր խղճին մնա» պատասխանով։ Նախկինում ՀԱԿ-ի հետ համագործակցած, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ հայտարարությանը տեղյակ չէ, ապա հավելեց, որ ցանկություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի ասածը մեկնաբանելու։

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության անդամները վերջին շրջանում քննադատել էին «Ժառանգության» առաջնորդին, մասնավորապես ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը, արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ թավշյա իշխանափոխության կոչին, ասել էր, թե նախ պետք է հստակեցնել՝ արդյոք թավշյա հեղափոխություն անելու ընթացքում հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին որոշի գնալ առ Աստված աղոթելու։

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանն այս կապակցությամբ Factor.am-ի հետ զրույցում նկատեց` քննադատելը շատ հեշտ է․ «Ասում են՝ ամենավատ գինուց ամենալավ քացախն է ստացվում, ամենավատ բանաստեղծից ամենաուժեղ գրաքննադատն է ստացվում։ Կողքից հայհոյում են, քննադատում են, հիմա էդ մարդը ամերիկյան մշակույթի մարդ է, կարող է այնպիսի քայլեր անի, որը շատերին անհասկանալի կարող է թվալ։ Այդ մարդը բռնության կողմնակից չէ, այդ կերպ է պատկերացնում իշխանափոխությունը»,-ասաց նա։

Մալխասյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայրենասեր մարդ է, որը փորձում է առանց բռնության պայքարել իշխանությունների դեմ․ «Ես չէի ուզենա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի չափ ծառայություններ չունեցած մարդիկ իրեն անընդհատ քարկոծեին, քար գցելուց առաջ տես դու ինչ ես արել։ Օրինակ ես Վովա Գասպարյանի հետ ոչ միայն չէի աղթի, այլ բառ էլ չէի փոխանակի, բայց դա իմ խառնվածքն է, իմ էությունը։ Ո՞վ է տենց բան ասում՝ «Ելքի» ջահելնե՞րը, մեկը հարց տա Գորգիսյանին, թե տղա ջան, դո՞ւ ինչ ես արել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն օրերս քաղաքական դիակ էր անվանել Րաֆֆի Հովհաննիսյանին։

 

Սեդա Ղուկասյան