Հայ կին զինծառայողների նկատմամբ բռնություններն ու նվաստացումներն ադրբեջանական զինուժի կողմից․ ՀՀ ՄԻՊ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների ու նվաստացումների դեպքերին:

ՄԻՊ-ի գրասենյակը գրում է, որ այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման ընթացքում հայ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած բռնության, նվաստացումների ու առանձնահատուկ դաժան վերաբերմունքի դեպքերը՝ պայմանավորված զինծառայողների ազգությամբ և սեռով, խիստ դատապարտելի են: Դրանք պետք է արժանան օբյեկտիվ քննության ու հանգեցնեն համարժեք պատիժների:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունները հիմնավորում են գենդերային ատելության հիմքով բռնության ծայրահեղ վտանգավոր բնույթը՝ հատկապես միջազգային զինված հակամարտությունների ընթացքում։

Առանձնապես մտահոգիչ է, որ սեռով ու էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված ատելության հանցագործությունների մասին լուրերը հավանության ու խրախուսման էին արժանանում ադրբեջանցի հազարավոր իրական օգտատերերի կողմից այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական հարձակման ընթացքում և դրանից հետո։

Մեղավորներին չպատժելու և հանրային նման վերաբերմունքի դեմ պետությունների կողմից անկեղծ ջանքերի չձեռնարկելու գործելակերպերը միայն ամրապնդելու են գենդերային ու էթնիկ ատելության հիմքով կատարված ցանկացած հանցավոր անձի անպատժելիության զգացողությունը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունեն զոհերը»,-նշված է հաղորդագրության մեջ։