Պատասխան տալի՞ս են արդյոք պատերազմի հրձիգները․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Հատուկ դատարան կարող է ստեղծվել՝ Ուկրաինայում ներխուժումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նրա նախարարներին և գլխավոր գեներալներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այն կարող է ուղերձ ու նախազգուշացում լինել բոլոր նրանց համար, որոնք մտածում են իրենց խնդիրները պատերազմի միջոցով լուծելու մասին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ուկրաինան եւ նրան սատարող Արեւմուտքը հայտարարում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված փետրվարյան ներխուժումը ագրեսիայի հանցագործություն է, որը ՄԱԿ-ի կանոնադրությամբ համարվում է ուժի անօրինական կիրառում ընդդեմ մեկ այլ պետության: Եվրամիությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան պետք է պատասխանատվության ենթարկվի։

Ինչպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է ասել, իրենք առաջարկում ենք ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծել մասնագիտացված դատարան՝ «հետաքննելու և հետապնդելու Ռուսաստանի ագրեսիայի հանցագործությունը»։

Միջազգային քրեական դատարանն արդեն հետաքննում է ռուսական ենթադրյալ ռազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական անձանց կամայական կալանավորումները, սպանությունները, խոշտանգումները, բռնաբարությունները և Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի թիրախավորումը: Բայց հարցն այն է, որ Ռուսաստանն այս դատարանի հիմնադրումը ստորագրած փաստաթղթի անդամ չէ:

Հատուկ տրիբունալի ստեղծման առաջին քայլն ուրեմն կլինի այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացվի բանաձեւ: Սակայն ինչպես պատերազմական հանցագործությունների հարցերով քննիչ Ֆրենք Լեդվիջն է ասում «Սկայպ»-ի միջոցով, «Այն կարող է վետոյի ենթարկվել Ռուսաստանի, հավանաբար նաեւ Չինաստանի կողմից: Դրանից հետո այն կուղարկվի Գլխավոր ասամբլեա` քվեարկության համար: Գլխավոր ասամբլեան ամենայն հավանականությամբ մեծամասնությամբ կողմ կլինի տրիբունալի ստեղծմանը: Եվ հետևաբար, նոր դատարանը, որը կկոչվի «ժամանակավոր տրիբունալ», կունենա ՄԱԿ-ի աջակցությունը»,-ասում է նա:

Ապացույցներ հավաքելու գործընթացը լինելու է բարդ ու ժամանակատար:

«Հարկավոր կլինի հաստատել Պուտինի և նրա ռազմական ուժերի միջև կապի շղթան։ Պետք է նաև գաղտնի ապացույցներ ձեռք բերվեն, դրանք դատարան ներկայացնելու համար»,-ասում է քննիչը եւ բերում Հարավսլավիայի օրինակը:

Ի դեպ, Լեդվիջն էր ժամանակին օգնել նախկին Հարավսլավիայում հավաքելու համար գաղտնի փաստեր` մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի նկատմամբ 2001 թվականին հետապնդում սկսելու համար:

«Իհարկե, այս դատարանը հիմնելու առաջին քայլերը Ռուսաստանի բռնակալի կողմից կարժանանան ծաղրի: Սակայն այդ հարցին այդպես էր վերաբերվում նաեւ Միլոշեւիչը»,-ասում է Լեդվիջը եւ հիշեցնում, որ այդ ժպիտը մարեց Միլոշեւիչի ու նրա ավազակախմբի անդամների դեմքից միայն երկու տարի անց, երբ տապալվեց նրա կառավարությունը, եւ նա կանգնեց Հաագայի միջազգային դատարանի առջեւ: Այնտեղ դեմքին ժպիտ չկար:

«Դա տեղի կունենա՞ Պուտինի հետ»,-հարց է տալիս Լեդվիջն ու ինքն էլ պատասխանում. «Կտեսնենք»:

Ռուսաստանը շարունակ պնդում է, որ ցանկացած ռազմական դատարան, որը սկսի հետաքննել Ուկրաինայում իր ներխուժումը, լեգիտիմություն չի ունենա:

Տրիբունալի կողմնակիցներն ասում են, որ պատասխանատվության առջեւ Ռուսաստանի իշխանություններին կանգնեցնելու հարցն ունի կենսական նշանակություն եւ պիտի լինի ուղերձ բոլոր նրանց, որոնք մտածում են իրենց խնդիրները պատերազմի միջոցով լուծելու մասին: