Հայաստանի խորհրդարանը պարտավոր է պատասխանել Ադրբեջանին․ լռությունը վախի նշան կլինի․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հրավերով կազմակերպված արտահերթ նիստը։
Նիստի օրակարգում մեկ հարց է` «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Անդրանիկ Թևանյանը հայտնեց, որ 2022 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է հայտարարություն՝ կապված 44-օրյա պատերազմի հետ, որում օգտագործվել են ձևակերպումներ, որոնք անընդունելի են։

«Մեր տեսանկյունից` սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին, ՀՀ–ի հետ խոսվել է ուլտիմատումների և շանտաժի լեզվով, ՀՀ–ին ներկայացվել են անընդունելի և իրավական հիմք չունեցող պահանջներ։ Կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն։ Օգտագործվել է «Արևելյան Զանգեզուր» տերմինը․․․ Խոսվել է միջանցքի մասին․․․ Ասվել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է և ղարաբաղցիների հետ իրենք կխոսեն իրենց ներքին օրենսդրության շրջանակներում»,- նշեց Թևանյանը։

«Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով պատասխանել Ադրբեջանին։ Լռությունը լավագույն դեպքում կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության նշան»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրանիկ Թևանյանի դիտարկմամբ՝ շատ վատ ավանդույթ է, որ Ադրբեջանի բոլոր տեսակի ագրեսիաներին համարժեք պատասխան չի տրվում։ «Դա միջազգային հանրության մոտ բերում է համոզմունքի, որ ՀՀ-ն ասելիք չունի Ադրբեջանին և համակերպվել է եղածի հետ, որ համամիտ է Ադրբեջանի այն ձևակերպումների հետ, որոնք սպառնում են ՀՀ-ի և Արցախի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը։ Անարձագանք են մնացել Ալիևի՝ անգամ անձնական վիրավորանքի հասնող հայտարարությունները, պնդումները, թե Արցախն Ադրբեջանի մաս է։ Ցավոք, ՀՀ իշխանությունից հնչում են տեսակետներ, որոնք ցույց են տալիս, որ Երևանի տեսակետն Ալիևի հետ նույնն է։ Եթե դա այդպես չէ, ապա սա հարմար առիթ է բոլորին ցույց տալու, որ մենք ունենք հստակ կարմիր գծեր, որ ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառություն»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։