ՄԱԿ-ը ռեկորդային 51,5 միլիարդ դոլար է խնդրում մարդասիրական կարիքների համար

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

2023 թվականին աշխարհի ամենախոցելի 230 միլիոն մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է ռեկորդային 51,5 միլիարդ դոլար, ասվում է ՄԱԿ-ի ամենամյա Global Humanitarian Review-ում, որը հրապարակվել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 1-ին:
Միավորված ազգերի կազմակերպության Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը գնահատել է, որ հաջորդ տարի լրացուցիչ 65 միլիոն մարդ օգնության կարիք կունենա՝ 68 երկրներում աջակցության կարիք ունեցող մարդկանց ընդհանուր թիվը հասցնելով 339 միլիոնի:
Սա մոլորակի բնակչության ավելի քան 4 տոկոսն է կամ այնքան որքան Միացյալ Նահանգների բնակչությունն է։ 53 երկրներում առնվազն 222 միլիոն մարդ մինչև 2022 թվականի վերջը կբախվի սննդի սուր  կարիքի, որից 45 միլիոնը 37 երկրներում՝ սովի անմիջական վտանգի, ասվում է փաստաթղթում։
«Մահացու երաշտներն ու ջրհեղեղները ավերածություններ են առաջացնում Պակիստանից մինչև Աֆրիկայի եղջյուրիի երկրներում: Ուկրաինայում պատերազմը Եվրոպայի մի մասը վերածել է մարտի դաշտի», – բացատրել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ և շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը՝ նշելով, որ աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ փախստական է կամ ներքին տեղահանված: