Լավրովը Բայրամովի հետ կքննարկի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

25.04.2024 | 13:25
Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել
25.04.2024 | 13:17
Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» ջրաղացը հրդեհի հետևանքով վնասվել է
25.04.2024 | 13:06
Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում շչակ է գործարկվելու
25.04.2024 | 12:54
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանին ու պատվավոր հյուպատոսին
25.04.2024 | 12:46
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկոնությունը․ Սամանթա Փաուերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2024 | 12:39
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել. 7 հոգի ձերբակալվել է
25.04.2024 | 12:32
ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ից գրություն չի ստացել․ խոսնակ
25.04.2024 | 12:26
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու որոշումը
25.04.2024 | 12:19
Էդ բաները տեղի են ունենում էն ժամանակ, երբ մենք բան չենք անում, բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 12:10
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրառումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 12:08
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է, մյուս ձերբակալվածներն ազատ են արձակվել
25.04.2024 | 12:00
Ըստ Ալիևի՝ սահմանի շուրջ 12 կմ սահմանազատված է, ապրիլի 29-ից մեկնարկում է ամառային զորակոչը․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 11:54
Դիմորդները բուհ դիմելու երեք հնարավորություն կունենան. նորամուծությունը կներդրվի Տավուշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 11:50
Բողոքի ակցիայի մասնակիցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 11:46
Կառավարությունը 3 մլրդ դրամի արտոնություն տվեց «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանը
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում՝ քննարկելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին հայտնել  ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Ռիա Նովոստին։

«Դեկտեմբերի 5-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը կընդունի Ադրբեջանի ԱԳ նախարարին, որն աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան»,-ասել է Զախարովան՝ նշելով, որ նախարարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման մի շարք հարցեր՝ երկու երկրների նախագահների կողմից այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի համատեքստում:

«Նաև նախատեսվում է մանրամասն քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվելու բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների իրագործմանը։ Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորումը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան