Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

23.04.2024 | 12:29
Նոյեմբերյանում ևս ճանապարհ են փակել, ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան հայտնվեց բազմության մեջ
23.04.2024 | 12:16
Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը․ Նոյեմբերյան համայնքի հայտարարությունը
23.04.2024 | 12:10
Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
23.04.2024 | 12:08
ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի, լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:05
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:04
Բաղանիսում լարված իրավիճակ է, ռուս խաղաղապահները չեն կարող ՀՀ-ում մնալ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2024 | 11:55
Դեսպան Գևորգյանը Արմիդա Սալսիա Ալիշյահբանային է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը
23.04.2024 | 11:53
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն ու ՀՀ ԶՈՒ-ում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր
23.04.2024 | 11:42
Այսօր կեսգիշերին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
23.04.2024 | 11:39
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկու երկրների փորձագիտական ​​խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա․ ՀՀ կառավարություն
23.04.2024 | 11:36
Ոսկեպար- Կիրանց ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ
23.04.2024 | 11:33
Մալայզիայում շքերթի փորձի ժամանակ ուղղաթիռներ են բախվել. 10 մարդ մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 11:22
Ասել եմ՝ ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք․ Բաղանիսի վարչական ղեկավար
23.04.2024 | 11:17
Մոսկվան ու Բաքուն մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում
23.04.2024 | 11:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Սույն թվականի նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին․ ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատվիրակության ղեկավարը, հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն էր եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հարցերի շուրջ քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում էին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։

Միաժամանակ Ալմազ Բուրկուտովը հետաքրքվեց Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության եւ պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ՓԳՀ-ի պատվիրակությանը Գեղարքունիքի մարզում իրականացված կենսական ու բազմաբովանդակ մարդասիրական ծրագրերի իրականացման համար, տրամադրեցի անհրաժեշտ տեղեկատվություն եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ շարունակական համագործակցության մասին իմ պատրաստակամությունը հայտնեցի։ Նշեցի, որ մեր երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ին և ՄԱԿ-ի այլ կառույցներին՝ այդ դժվարին օրերին պատերազմական իրավիճակում հայտնված՝ մեր բնակչությանը պահանջված ու կարեւոր օժանդակություն ցուցաբերելու, հույս ու հավատ ներշնչելու և բոլոր հիմնահարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար։
Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի ձեռնարկման առաջին օրերից մինչ այժմ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ մեր համագործակցությունն ընթանում է անխափան և իրականացված ծրագրերն այդ համագործակցության շնորհիվ հասցեական են եւ արդյունավետ։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի հետեւանքով տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հետ կապված խնդիրներին, տեղեկացրեցի, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների շնորհիվ՝ մոտ երկու ամիս է, ինչ սկսվել եւ շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, որի արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։ Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց սեփականատերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար։ Բնականաբար, այդ ընտանիքներն ունենեն նաեւ այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն, որոնք կապված են ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների և շատ այլ խնդիրների հետ, ուստի ամեն մի ծրագիր, որն ուղղվելու է մեր սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների եւ կենսական խնդիրների բավարարմանը, մեր կողմից ստանալու է պահանջված աջակցություն ու համագործակցություն՝ լինեն դրանք մարդասիրական, թե անվտանգությանը վերաբերող ծրագրեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության, հարցերի լայն շրջանակի բաց քննարկման եւ բավարար տեղեկատվության տրամադրման համար՝ Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերը հասցեկական եւ արդյունավետ իրականացնելու նպատակով»,- գրել է մարզպետը։