ՊԲ-ն կրակ չի բացել Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։