Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է. ԱԶԲ գլխավոր տնօրեն

Լուրեր

19.04.2024 | 16:38
Վրաստանում «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 40 մարդ
19.04.2024 | 16:29
G7-ի երկրներն Ադրբեջանին կոչ են անում ապահովել հայերի վերադարձը միջազգային ստանձնած պարտավորություններին համապատասպան
19.04.2024 | 16:22
Ադրբեջանը դադարեցնում է Բաքվի ֆրանսիական լիցեյի գործունեությունը
19.04.2024 | 16:14
Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը․ քննարկվել են ՀՀ-ում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.04.2024 | 16:07
Երևանի փողոցներում անպարկեշտ վարք դրսևորած 19-ամյա ՌԴ քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել
19.04.2024 | 16:06
Ադրբեջանը Կասպից ծովում մարտավարական զորավարժություններ է անցկացրել
19.04.2024 | 15:55
Լավրովը ՀՀ-ն «նախկինի նման» ՌԴ-ի դաշնակից է համարում
19.04.2024 | 15:46
ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն օդ են բարձրացել Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման պատճառով
19.04.2024 | 15:43
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
19.04.2024 | 15:35
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
19.04.2024 | 15:29
Լավրովը ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարների հանդիպման հույս է հայտնել
19.04.2024 | 15:27
Մբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ
19.04.2024 | 15:18
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել
19.04.2024 | 15:09
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ քննարկում է տեղի ունեցել
19.04.2024 | 15:00
Ահաբեկչական սպառնալիքի ահազանգ Սլավոնական համալսարանում, Իրանը պնդում է՝ ԱԹՍ-ներն արձակվել են երկրի տարածքից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է, այժմ բանկը նախապատրաստում է Հայաստանի հետ «Երկրի գործընկերության նոր հնգամյա ռազմավարությունը»՝ 2024-2028-ի համար, այդ առումով քննարկումների մեջ է ՀՀ կառավարության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը։

Ժուկովը Հայաստան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ, նրանց հետ քննարկել Ասիական զարգացման բանկի ընթացիկ ծրագիրը, ինչպես նաև՝ 2024-2028-ի համար նախապատրաստվող հնգամյա ռազմավարությունը:

«Մենք շատ ուրախ ենք, որ կառավարությունը մեզ վստահել է, որ լինենք երկրի ամենախոշոր, բազմակողմանի ֆինանսավորման գործընկերը: 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանը դարձավ Ասիական զարգացման բանկի անդամ, մենք տրամադրել ենք մոտ 1.6 մլրդ դոլարի աջակցություն Հայաստանին»,- ասաց գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ տեղում տեսել է այդ աջակցության շոշափելի արդյունքները:

Նա նշեց բանկի կողմից ֆինանսավորված մի շարք ծրագրերի մասին, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման մասին, որը մասնակիորեն ֆինանսավորում է ԱԶԲ-ի կողմից, Արգավանդ-Շիրակի փողոց կամրջի կառուցման մասին:

2005 թվականից ի վեր Ասիական զարգացման բանկը աջակցություն է տրամադրում Հայաստանում ծրագրերի իրականացմանը մի շարք ոլորտներում՝ տրանսպորտ, հանրային ոլորտի կառավարում, ֆինանսներ, էներգետիկա, ջրամատակարարում, քաղաքաշինություն, սոցիալական ծառայությունների բարելավում և այլն:  Ավարտին է մոտենում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը: Հաջորդ տարվա համար քննարկվում է Կանաչ քաղաքային զարգացման բարելավման ծրագիրը:

«Հաջորդ տարվա համար մենք հիմա դիտարկում ենք մի քանի ծրագրեր: Մենք  դիտարկում ենք նաև դպրոցների սեյսմակայունության ծրագրի ընդլայնման տարբերակը: Կառավարության հետ քննարկում ենք նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համար հետագա աջակցության հնարավորությունը»,- հայտնեց ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրենը: