Բաքուն Իրանի հատուկ ծառայություններին մեղադրում է Ադրբեջանի դեմ հետախուզադիվերսիոն գործողությունների մեջ

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Բաքուն շարունակում է սրել Թեհրանի հետ հարաբերությունները։ Մասնավորապես, այսօր Ադրբեջանի Անվտանգության խորհրդի կողմից Բաքվում կազմակերպված Արցախյան 44-օրյա պատերազմի փորձը թեմայով համաժողովի ժամանակ Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլինսկին Իրանի դեմ  մեղադրանքներ է հնչեցրել, գրում են ադրբեջանական լրատվականները։

Նա նշել է, որ Իրանի հատուկ ծառայություններն Ադրբեջանի դեմ ակտիվ հետախուզական և դիվերսիոն գործողություններ են իրականացնում։ Շադլինսկին նաև հավելել է, որ ձեռնարկվել են կտրուկ միջոցներ՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Թեհրանի հետ լարված հարաբերությունների պայմաններում հայտարարել էր, իբր, Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված լրտեսական ցանցի և անօրինական զինված խմբավորման բացահայտման մասին։

Էմմա Չոբանյան