Հայաստանի պարտքը քանի՞ միլիարդ է դարձել. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 11:08
ԱՄՆ Պետդեպն արձագանքել է ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացմանը
18.04.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.04.2024 | 10:50
Թբիլիսիում ցուցարարները պահանջել են հանդիպում վարչապետի հետ
18.04.2024 | 10:39
Առաջարկում եմ դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռվող հնարավարություններ․ Միրզոյանը ԱՄԷ էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
18.04.2024 | 10:26
ՀՀ-ի դիմակայունության ամրապնդման համար Բրյուսելը ՀՀ-ին 15 մլն եվրո կփոխանցի
18.04.2024 | 10:11
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը
18.04.2024 | 10:00
ԱՀԾ-ն 53 մլն դրամանոց հետախուզություն է սկսում
18.04.2024 | 09:46
Նավթի գները նվազել են
18.04.2024 | 09:37
Պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորանք հասցրած անձի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել․ ՔԿ
18.04.2024 | 00:58
Եթե այդ քայլերը չանենք տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու. Փաշինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 00:26
Այո, Արծվաշենը դրա մեջ ա, ըհը, էս էլ մեր Արծվաշենը. Փաշինյանը մանրակերտը ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:46
Նոր ընտրություններ լինի, եթե ընտրվեք, նոր ձեր ուզած ձևով անեք.բերքաբերցին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:30
ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում
17.04.2024 | 23:19
Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի
17.04.2024 | 23:16
Փաշինյանը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին
Բոլորը

«Պետական պարտք  – ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է․ սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է»,- Կառավարության այսօրվա նիստի ընթացքում այս մասին հայտնեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց արձանագրեցինք, որ մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից»,- ասաց վարչապետը։

«Ասում են վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ։ Յոթ միլիա՞րդ, հա՞, քանի՞ միլիարդ է դարձել Հայաստանի պետական պարտքը », – ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը։

«Այս տարվա վերջին՝ 10 միլիարդից մի քիչ բարձր կլինի», – արձագանքեց Տիգրան Խաչատրյանը։ 2023թ․ վերջին, ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, պետական պարտքը ՀՆԱ–ի նկատմամբ կնվազի մինչև 49 տոկոս։

«Հա, 10 միլիարդ և այլն, էդ թիվն էական չէ, էականը, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում։ Ենթադրենք, էս ինչ մարդը 50 հազար դոլար պարտք ունի, վա՜յ քու, ոնց ա լինելու, ոնց ա լինելու, ենթադրենք, էդ մարդն ամիսը 45 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իրա համար 50 հազար դոլար պարտքը պրոբլեմ չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ նվազի»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։