ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 16:07
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները հայտնվեն Լեհաստանում, ՌԴ-ի համար ռազմական թիրախ կդառնան․ ՌԴ ԱԳ փոխնախարար
25.04.2024 | 15:59
Բողոքի ակցիաների վայրերից մի քանի տասնյակ բերման ենթարկված կա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.04.2024 | 15:55
Երեխաների նկատմամբ բռնությունների ծավալը մտահոգիչ է․ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:52
ՌԴ-ն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը ԵՏՄ գագաթնաժողովին. Օվերչուկ
25.04.2024 | 15:50
Վարչապետի ասածն իմ անձնական կարծիքն էլ է. Ավանեսյանը` Տավուշում սահմանազատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:46
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը
25.04.2024 | 15:44
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
25.04.2024 | 15:41
Ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանը վերանշանակվել է Երևանի քրեական դատարանում
25.04.2024 | 15:28
Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել հայերի ապահով վերադարձի համար․ Amnesty International
25.04.2024 | 15:26
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է ակցիայի ժամանակ․ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց
25.04.2024 | 15:18
Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները
25.04.2024 | 15:10
2024 թ․ առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
25.04.2024 | 15:02
Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին, Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 14:57
Միացյալ Նահանգներին Է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
25.04.2024 | 14:52
Ալիևը Ղրղզստանի նախագահի հետ շրջայց է կատարում Արցախում
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության մարմիններից պետական պահպանության ծառայությունն առանձնացնում ենք, դառնում է առանձին մարմին, որը կլինի վարչապետի ներքո գործող մարմին: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է:

Նրա խոսքով՝ նախկինում այս կարգավորման շրջանակում ՀՀ նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Օրենքով փոփոխություն է արվում, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ըստ անհրաժեշտության այդ ժամկետը կարող է երկարացվել։

«Սա նաև ԱԱԾ-ի բարեփոխումների շրջանակներում է: Եկանք այն եզրակացության, որ արժե այս փոփոխությունն անել, այդ թվում՝ ԱԱԾ-ին իր բուն գործառույթների վրա կենտրոնանալու հնարավորություն տալով:
ԱԱԾ-ն երեք հիմնական ուղղություններով պետք է զբաղվի, առաջինը՝ հակահետախուզություն, և այդ առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքար, և երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանություն»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ հենց այս նպատակադրումով էլ ՊՊԾ–ն դարձնում ենք վարչապետին ենթակա մարմին։

Փաշինյանի խոսքով` հակահետախուզության առումով ԱԱԾ–ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։