Ուկրաինայում այլևս չկան գործող խոշոր ՋԷԿ-եր և ՀէԿ-եր

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն ասել է, որ Ռուսաստանի շարունակական հարձակումները ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կարող են հանգեցնել նրան, որ Ուկրաինան այս ձմռանը բախվի «տեխնածին հումանիտար աղետի» հետ, գրում է VOA-ն:

Ռուս զինուժը շարունակում է լայնածավալ հարվածներ հասցնել քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքներին՝ կործանարար հետևանքներ թողնելով։

ԴիԿառլոն հիշեցրել է, որ անցած գիշեր հրթիռների և մարտական անօդաչու սարքերի հարվածների նոր ալիք է ուղղվել Ուկրաինայի խոշոր քաղաքներին՝ Կիևին, Օդեսային, Լվովին, Նիկոլաևին, Խարկովին և Զապորոժիեին։ Այս ձմեռը, ինչպես նշել է ՄԱԿ-ի ղեկավարի տեղակալը, կարող է աղետալի լինել երկրի միլիոնավոր մարդկանց համար։ Ինչպես արդեն հաստատել են Ուկրաինայի իշխանությունները, երկրում այլևս չկան գործող խոշոր ջերմային կամ հիդրոէլեկտրակայաններ։ Մոտ երեք միլիոն Կիևի բնակիչներ և օդեսացիների ճնշող մեծամասնությունը անցած գիշեր մնացել են առանց ջրամատակարարման։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ միայն անցած գիշեր ռուսական հարձակումների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ․ Վիլնյանսկի ծննդատանը հարվածի հետեւանքով նորածին երեխա է մահացել։

Այսօրվա հարձակումների հետևանքով դեռևս գործող երեք ատոմակայանները՝ Ռիվնեն, Հարավուկրաինական և Խմելնիցկիի ԱԷԿ-ները, անջատվել են էլեկտրացանցից։ Մշտական գնդակոծությունների պատճառով Զապորոժիեի եվրոպական ամենամեծ ատոմակայանը դեռ վտանգի տակ է։

«Խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Նույնը վերաբերում է ռազմական օբյեկտների վրա հարձակումներին, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղ բնակչությանը, ինչը շատ ավելի մեծ կլինի, քան ակնկալվող հատուկ և ուղղակի ռազմական առավելությունները», – ասել է Դի Կարլոն:

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը «խստորեն դատապարտում է այդ հարձակումները և պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։