ՀԱՊԿ նիստի օրակարգում շուրջ 2 տասնյակ փաստաթուղթ կա․ Արարատ Միրզոյանը ներկայացրեց նիստի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Երևանում մեկնարկած ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին ելույթ ունենալով բացման խոսքով՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի կառուցողական մթնոլորտում տարածաշրջանային անվտանգային հարցերին գնահատական տալ։

«Հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական ձևով, մտքերի փոխանակմամբ վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերին, վեր հանել հնարավոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ երկրների համար»,-նշել է նա։

Նա հավելել է, որ հարցերի լայն շրջանակ ունեն քննարկելու և ներկայացրել է նիստի մասնակիցներին։

Հիշեցնենք, որ Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։

Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան