Չվտանգե՛նք պետությունը․ ՌԴ-ի հետ 300 տարվա թելը մի մկրատով կտրելն անհնար է, բարդ պրոցես է․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.03.2026 | 21:42
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ
22.03.2026 | 21:18
«Օպել»-ի վարորդները իրավական պաշտպանության ենթակա «խումբ» չեն․ Ավինյանի հոր գործով վերաքննիչ դատարանի վճիռը
22.03.2026 | 20:03
Փաշինյանը 2-րդ անգամ արցախցի կնոջից ներողություն խնդրեց
22.03.2026 | 19:28
Ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ 31-ամյա դատապարտյալը բացակայում է կացարանից․ ՔԿԾ
22.03.2026 | 19:25
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
22.03.2026 | 18:31
Թրամփը հայտարարել է, որ «Իրանի կործանումից» հետո Ամերիկայի գլխավոր թշնամին Դեմոկրատական կուսակցությունն է
22.03.2026 | 18:12
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
22.03.2026 | 17:56
Վահագն Խաչատուրյանը և Ժաննա Անդրեասյանը ներկա են գտնվել Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը
22.03.2026 | 17:21
Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում
22.03.2026 | 16:53
ՄԻՊ-ի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ
22.03.2026 | 16:37
Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Իրանի նոր հրթիռային հարձակումից հետո
22.03.2026 | 15:36
Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում. ԱԳՆ
22.03.2026 | 15:14
Երկրի վարչապետը լեգիտիմացնում է փախստականներին թիրախավորող ամենաայլանդակ խոսույթները․ քաղաքագետ
22.03.2026 | 14:31
Սեպտեմբերին նախատեսված է փորձարկել Temu-ում ՀՀ գործարարների կողմից վաճառքի կազմակերպումը
22.03.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում ակնկալվում է նաև ՀՀ-ին պատասխան տալ, այն է՝ ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան վերացնելու հարցով։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանին Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը հյուրընկալում մարդկանց՝ Պուտինին և Լուկաշենկոյին, որոնք իրենց բանակներով պատերազմական հանցագործություններ են կատարում Ուկրաինայի տարածքում՝ սպանում են երեխաների, խաղաղ բնակիչների, խոշտանգում, թալանում և բռնաբարում են, արգելված զինատեսակներ են կիրառում, ի վերջո՝ գրավել են ուրիշ պետության տարածք։ ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ այսպիսի մարդկանց վերջերս հյուրընկալեցին նաև Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի ղեկավարները։

«Այնպես չէ, որ ամբողջ աշխարհը Ձեր կարծիքին է, միայն ՀՀ-ն այդ կարծիքին չէ։ Հայաստանի խնդիրը չէ դառնալ աշխարհի ամենաարդար պետությունը և դառնալ բոլորի թիրախը։ ՀՀ իշխանությունների խնդիրն է՝ չվտանգել ՀՀ քաղաքացիների անդորրը և անվտանգությունը։ Մեր խնդիրն է՝ բացառել ռազմական բախումները հարևանների և ՀՀ-ի միջև, մարդկանց կենսամակարդակը բարձրացնել։ ՀՀ իշխանությունների խնդիրը Պուտինին և Լուկաշենկոյին դատապարտելը չէ, նախ և առաջ՝ ՀՀ քաղաքացիների անհրաժեշտ սպասարկումը։ Բոլոր այն խնդիրները, որ բխում են մեր քաղաքացիների ապագայի շահից, մենք սպասարկելու ենք։ Վերջապես մենք ունենք իշխանություն, որը սպասարկում է ՀՀ-ի շահերը։ Այլ խնդիր է՝ դրանք խորությամբ գիտակցում է, թե՞ ոչ, արդյունավետ է, թե՞ արդյունավետ չէ, բայց ակնհայտ է, որ այս իշխանությունն այլ պետության շահեր չի սպասարկում»,- ասաց նա։

ՔՊ-ական պատգամավորին հիշեցրինք՝ Երևան են ժամանում երկրների ղեկավարներ՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի նիստին, որոնք Ադրբեջանի հարձակումը չեն դատապարտել, կոչ չեն արել զորքերը հանել ՀՀ տարածքից։ Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ՀԱՊԿ մյուս պետությունները չեն ճանաչում Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը։ ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ դեսպանն Ադրբեջանի թեզերն էր կրկնում, թե հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ։ Ի՞նչ նպատակ ունի այս պայմաններում որևէ ակնկալիք ունենալ ՀԱՊԿ-ից և գագաթնաժողով հրավիրել Հայաստանում։

«Մեր պետության ղեկավարը հայտարարեց, որ ՀՀ-ն ենթարկվել է ագրեսիայի, և բոլոր նրանք, որ մեր անմիջական դաշնակիցը չեն, ընդունել են, որ դա ագրեսիա է, իսկ մեր անմիջական դաշնակիցները, ի դեմս ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի, չեն ընդունել։ Նա ասաց՝ փոխանակ մյուսներին համոզենք, որ սա ագրեսիա է, համոզում ենք մեր դաշնակիցներին։ Հստակ ասվեց, որ մեր սպասելիքն է՝ ոչ թե կոչ անել ՀԱՊԿ-ին, որ հարձակվի Ադրբեջանի վրա, և պահանջել ՀԱՊԿ-ից, որ ընդունի Ադրբեջանի կողմից ագրեսիայի փաստը, կատարի իր պարտականությունները, տա քաղաքական գնահատական է՝ դրանից բխող հետագա անհրաժեշտ քայլերով՝ քաղաքական ճնշումներ, որոնք եթե չեն աշխատում, ռազմական ճնշումներ բանեցվեն։ Կգան բարով, որոշում կկայացնեն՝ կմտածենք, չեն կայացնի՝ էլի կմտածենք։ Մեր ձեռքերն ու ոտքերը ոչ ոք չի բռնել, որովհետև մենք ինքնուրույն և ինքնիշխան պետություն ենք։ Բայց մենք մեր բոլոր քայլերը պետք է կատարենք ոչ թե նեղացկոտ մանկիկի նման՝ վիրավորված կամ խաբված, այլ լրջագույնս մտածենք, չվտանգենք մեր հանրապետությունը։ Մենք չենք կարող ՌԴ-ի հետ 300 տարվա թելը մեկ մկրատով կտրել։ Շատ բարդ պրոցես է։ Եվ պարտադիր չէ կտրել, կարելի է զարգացնել, խորացնել, բարդ հարցեր են»,- նշեց պատգամավորը։

Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ 2020-ի կործանարար պարտությունից հետո ՀՀ դիվանագիտությունն աշխատում է արդյունավետ, քան երբևէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան